-
03.06.2024|
12:35
Ես բազմիցս նշել եմ, որ ներկա պայմաններում անհատական առաջնորդությունը բացառվում է, քանի որ տեխնոլոգիական ահռելի գործիքներ են ստեղծվել, որոնք թույլ են տալիս հետևել՝ թիրախավորել ցանկացած մարդու և տեղյակ լինել նրա ամեն մի քայլին, ընդհուպ մինչև, թե ո՞ւմ հետ է հանդիպելու և ճաշելու առաջիկա ժամերի ընթացքում։
-
03.06.2024|
09:29
Այլևս անիմաստ է ուղիղ կապ փնտրել Փաշինյան Նիկոլի և հավաքական Արևմուտքի կամ Կրեմլի միջև:
-
02.06.2024|
14:17
Նիկոլի զիջումները, Ալմա-Աթայի հռչակագրով միակողմանի են, Բաքուն չի պատրաստվում Հայաստանից բռնազավթած տարածքներից դուրս բերել ադրբեջանական զորքերը։
-
02.06.2024|
07:48
Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն խոսել է այն մասին, թե ինչ ակնկալիքներ ունեն Փաշինյանից «խաղաղության պայմանագիր» կնքելու ճանապարհին։ «Փաշինյանն այս պահին փորձում է ձերբազատվել ներքին գործոնից՝ վերջին հարձակումը կատարելով եկեղեցու վրա, որպեսզի վերացնի եկեղեցու և արմատականների գործոնը։ Փաշինյանը ցանկանում է պետություն ստեղծել, իսկ եկեղեցին դա չի ուզում թույլ տալ, քանի որ Հայաստանում միշտ պետությանը փոխարինելու գործառույթ է իրականացրել։ Կարծում եմ, որ այս պայքարը կհանգեցնի Փաշինյանի հաջողությանը»։
-
01.06.2024|
12:36
Ալեն Սիմոնյանն ասում է՝ Բագրատ սրբազանը Նիկոլին է փորձում կրկնօրինակել։ Սա նվազագույնը զավեշտալի է, որովհետև Նիկոլին կրկնօրինակելու համար պետք է Նիկոլ լինել երևույթի ամենալայն իմաստով։
-
31.05.2024|
21:30
Հոգեվարքի ախտանիշներից մեկը պատրանքներին հայտարարված պատերազմն է։ Որքան էլ այս իշխանությունը հայտարարում է, թե վայելում ենք ժողովրդական աջակցություն, լեգիտիմություն, ֆլան-ֆստան, իրականությունը միանգամայն հակառակն է...
-
31.05.2024|
16:14
Երբ մոտ ապագայում կսկսվի խելացնոր բացահայտումների շքերթը, երբ կսկսեն հրապարակվել ամեն տեսակի փաստաթղթեր, ձայնագրություն-տեսագրություններ ու այլ բնույթի ապացույցներ, որ տարիներ շարունակ եղել ենք թուրք-թաթարական կործանարար ծրագրի ճիրաններում՝ կսկսվի ձևավորվել գիտության մի նոր ճյուղ, որի ուսումնասիրության առարկան կլինի ժողովրդի չարորակ մեծամասնության վարքը, որը կուրորեն փարվեց այդ ծրագրին, դարձավ ազգային ինքնակործանման ու հայրենազրկումի մարտնչող ապրանք։
-
31.05.2024|
13:25
Սողացող պատերազմ. սա է այն հասարակ, պարզունակ ձևակերպումը, որով ուղղորդվում են մեր թշնամիները։
-
30.05.2024|
22:01
Հայ-ադրբեջանական սահմանի «սահմանազատումը» հասել է Արծվաշեն: Դա նշանակում է, որ Փաշինյան Նիկոլի սահմանազատման և Ալմա-Աթայի մասին հեքիաթները շուտով լսելու են բացառապես «Բարի գիշեր երեխաներ» հաղորդման ունկնդիրները:
-
30.05.2024|
21:04
Հայաստանն ու Ադրբեջանը կառավարվում են մի կենտրոնից, որի նպատակը Հայկականությունը սպանելն է:
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ուզում է Հայաստանին ցեղասպան ճանաչել, այն բանից հետո, երբ Հայաստանը սկսեց հրաժարվել Հայոց ցեղասպանությունից...