38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Աստծո բոլոր ստեղծածները լավ են, և խոտան բան չկա»

«Աստծո բոլոր ստեղծածները լավ են, և խոտան բան չկա»
14.05.2019 | 00:06

Երբ Աստված Ադամին դուրս հանեց դրախտից, ասաց. «Քո պատճառով երկիրը անիծյալ լինի...» (Ծննդոց 3.17)։ Ասել է՝ երկրից բուսնող ամեն բան անեծքի տակ է ու մինչև մարդն աղոթքով Աստծուց օրհնանք չխնդրի, այն մնում է անմաքուր (հոգևոր իմաստով)։ Այդ պատճառով բոլոր կրոններն ունեն սեղան օրհնելու զանազան աղոթքներ։ Այդ աղոթքները, մանավանդ այս չար ժամանակներում, առավել անհրաժեշտ են, քանի որ շատ երկրներում արտադրվող սննդի գենային համակարգը փոփոխում են այն աստիճանի, որ նույնիսկ թրթուրները չեն մոտենում դրանց։ Իմ ծանոթներից մեկը, որը Նյու Յորքում է ապրում, ասաց, որ ամերիկացիները շաբաթ և կիրակի օրերին գնում են մալականների մոտակա գյուղերը ու որդի կերած մրգեր են առնում թանկ գնով, քանի որ հաստատ գիտեն՝ գոնե դրանք բնական են, մոդիֆիկացված չեն և մարդկանց համար անվնաս են։


Իսկապես, պարզ չէ՞, թե ինչ է կատարվում մեր օրգանիզմում, երբ ոչ Աստծո ստեղծածն է մտնում մեր բջջային համակարգ։ Այդ մասին, դեռ քրիստոնեության հաստատման ժամանակ, Պողոս առաքյալի միջոցով է զգուշացվել և Աստծո խոսքը, որ հիմա կկարդաք, նույնպես այդ մասին է մարգարեացել. «Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք պետք է հեռանան հավատքից և իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վարդապետությունների վրա, որոնք հեռու են պահում այն կերակուրներից, որ Աստված ստեղծեց, որպեսզի հավատացյալները և ճշմարտության վերահասու եղողները գոհությամբ վայելեն, որովհետև Աստծո բոլոր ստեղծածները լավ են, և խոտան բան չկա, մանավանդ, երբ դրանք գոհությամբ են ընդունում, քանի որ Աստծո խոսքով և աղոթքով ամեն բան մաքրվում է» (Ա Տիմոթեոս 4.1-5)։ Համոզվեցի՞ք, որ Աստծո տված կերակուրները գոհությամբ ու աղոթքով սրբելով պետք է ընդունել: ՈՒ հավատացեք, որ դրանով խափանվում են չարի բոլոր հնարքները ևս, քանզի Հիսուսի անունով աղոթքը լույս է խավարի բոլոր չար հնարքների դեմ։
Եվ վերջապես, ճաշակելուց հետո պատշաճ չէ՞, որ Աստծուց շնորհակալ լինենք Իր տված կերակուրի համար, որպեսզի չնմանվենք անշնորհակալ հարուստ մարդկանց, որոնք ամեն օր վայելում են Տիրոջ տվածները ու երբեք շնորհակալ չեն լինում առատությամբ Տվողին։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 19523

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ