-
25.10.2020|
20:53
Բեռլինում մի խումբ հայեր ավտոշարասյունով անցել են Բեռլինի փողոցներով՝ հաջակցություն Հայաստանին Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի հետ հակամարտությունում: Ավտոշարասյունը Հոլոքոստի հուշահամալիրի և Բրանդենբուրգի դարպասի մոտով շարժվել է դեպի Հաղթանակի սյունը:
-
25.10.2020|
17:35
Արցախին աջակցություն ցուցաբերելու համար Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքի հեռուստամարաթոն-դրամահավաքի ընթացքում եղել է 1260860 դոլարի նվիրատվության խոստում:
-
25.10.2020|
17:10
Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել՝ բողոքելով Արցախի դեմ շարունակվող ադրբեջանա -թուրքական ագրեսիայի դեմ՝ տեղեկացնում է Լիտվայում ՀՀ դեսպանությունը։ Քայլերթին մասնացել են հայ համայնքի ներկայացուցիչները, Հայաստանի ու Արցախի լիտվացի բարեկամները։
-
24.10.2020|
21:45
Իսպանիան Ֆրանսիային միացնող մայրուղին փակ է, հայերը բողոքի ակցիա են անցկացնում՝ բարձրաձայնելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին՝ ընդգծելով Թուրքիայի աջակցությունը: Հայկական եռագույնով ու պաստառներով բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Իսպանիան չլռի, ճանաչի Արցախի անկախությունը:
-
24.10.2020|
21:35
Սա էլ մեր պատասխանն՝ ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը և տեղադրել այսօր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում պսակադրությունից լուսանկար։
-
24.10.2020|
21:29
Կանադայի հայ համայնքի տասնյակ անդամներ և աջակիցներ հավաքվել են Օտտավայում Կանադայի խորհրդարանի առջև՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ֆոնին Հայաստանին համերաշխություն հայտնելու համար:
-
24.10.2020|
21:27
100 ցուցարար երթով շարժվել է դեպի Մայամի Բիչ՝ կոչ անելով դադարեցնել Արցախում ռազմական գործողությունները: Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների մեկնարկից հետո ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում տեղի են ունեցել հայամետ բողոքի ցույցեր:
-
23.10.2020|
22:28
ԱՄՆ ամենամեծ նահանգում՝ Ալյասկայում հայկական համայնքը ցույց է կազմակերպել։ Չնայած համայնքի ներկայացուցիչների թիվը փոքր է, սակայն բոլորը ներկա էին բողոքի ակցիային։ Հայերն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին և Հայաստանին, դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան։
-
23.10.2020|
22:05
Հայերը բողոքի ակցիա են անում Ստրասբուրգում ՄԻԵԴ-ի առջև՝ պահանջելով ճանաչել Արցախը և համարժեք գնահատական տալ թուրք-ադրբեջանական ագրեսիային:
-
23.10.2020|
15:01
Հոկտեմբերի 21-ին, ժամը 18:00-ից, Հունաստանի հայությունը՝ «Դադարեցրե՛ք Ադրբեջանին սպառազաինություն մատակարարելը, դադարեցրե՛ք մարդասպանությունը» կարգախոսով, հավաքվել էր Աթենքում Իսրայելի դեսպանության դիմաց, բողոքելով Իսրայելի կողմից Էրդողանի և Ալիևի ղեկավարած տեռորիստական իշխանություններին գերզարգացած սպառինություններ մատակարարելու, և Արցախի հայությանը ցեղասպանպության վտանգի ենթարկելու դեմ: