Հաքան Ֆիդանի տեղի դրածոն խոսում էր անկախությունից:
Հղի կնոջը սպանած տականքը, դատարանում անմեղ մարդուն մահվան հասցրած հանցագործը խոսում է ժողովրդավարությունից ու արդարությունից:
Ծիծաղելին այն է, որ Հայաստանում բնակվողները, ովքեր հոգու խորքում ուրախ են Արցախի հանձնման առիթով և հուսով են, որ ապրելու են խաղաղ ու անվտանգ, չեն էլ պատկերացնում, որ Արցախից հետո հերթի մեջ իրենք են...
Մեզ համար ողբերգական և հակահայկական սիմվոլիկայի հաղթարշավի գագաթնակետն ուրվագծվեց այսօր և կարող է արձանագրվել վաղը՝ սեպտեմբերի 21-ին, անկախության խորհրդի և արցախյան շարժման ճիշտ հակառակ տրամաբանությամբ:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։