Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Եթե Իրանն արժանապատվորեն ավարտի Իսրայելի և Արևմուտքի հետ այս սուր առճակատման փուլը

Եթե Իրանն արժանապատվորեն ավարտի Իսրայելի և Արևմուտքի հետ այս սուր առճակատման փուլը
03.10.2024 | 15:50

Երեկ Իսրայելի սիոնիստներին Իրանի հասցրած հզոր հրթիռային հարվածը ծանրակշիռ ազդեցություններ կգործի, մասնավորապես, մեր տարածաշրջանում ու հատկապես Հայաստանի շուրջ ծավալված վտանգավոր զարգացումների վրա։

1. Նախ, այդ հարվածը, անկասկած, սառը ցնցուղ է եղել Բաքվի ցեղասպանների համար։ Եթե Իրանն արժանապատվորեն ավարտի Իսրայելի և Արևմուտքի հետ այս սուր առճակատման փուլը (հավանականությունը մեծ է, որ այդպես էլ լինելու է), ապա Ի. Ալիևը չի համարձակվի դեմ դուրս գալ Իրանի կարմիր գծերին և այսուհետ Հայաստանի հարավային հատվածը բռնազավթելու փորձեր չի անի։ Այդպիսի քայլի դիմելուց առաջ նա հազար կչափի, բայց կտրել չի համարձակվի։ Իրանի սահմաններից 100-400 կմ հեռավորության վրա գտնվող Ադրբեջանի նավթային և գազային արդյունաբերության ենթակառուցվածքները, օդակայաններն ու ռազմաբազաները մեկ օրում ոչնչացնելն իրանցիների համար դժվարություն չի ներկայացնելու։ Չէ՞ որ Իրանը կարողացավ 100-ից ավել հրթիռներով խոցել իրենից 2000 կմ հեռու գտնվող՝ աշխարհում ամենաուժեղ հակաօդային պաշտպանություն ունեցող Իսրայելի պետության տարածքը (որը, ի դեպ, պաշտպանում էին նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի՝ մոտակայքում գտնվող ռազմածովային և ռազմաօդային ուժերը)։

Խոսուն մի փաստ. երեկ Իրանն Իսրայելի դեմ արձակել է մոտավորապես 200 (ըստ իսրայելցիների՝ 181) հրթիռներ։ Դրանց մեծ մասը բալիստիկ էին, մի քանիսն էլ՝ գերժամանակակից գերձայնային տիպի, որոնցից չունի ո՛չ Իսրայելը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ նույնիսկ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները։ Դա սարսափելի մեծ ուժ է։ Հիշենք, որ, օրինակ, վերջին երկուսուկես տարում Ուկրաինայի վրա Ռուսաստանի կատարած ամենամեծ հրթիռային հարձակումներում երբեք մի քանի տասնյակ բալիստիկ հրթիռ չի օգտագործվել։ Սովորաբար ռուսներն իրենց ամենամեծ հրթիռային հարվածները հասցնում են խառը «երամով»՝ մի քանի տասնյակ «մահապարտ» ԱԹՍ-ներ, մի քանի տասնյակ «Կալիբր» կամ այլ տիպի թևավոր հրթիռներ, մոտ մեկ տասնյակ բալիստիկ «Իսկանդերներ», երբեմն-երբեմն էլ դրանց միանում են 3-4 գերձայնային կվազիբալիստիկ «Կինժալները»։ Այս շարքում ամենադժվար խոցելի հրթիռները հենց բալիստիկներն են և, իհարկե, գերձայնայինները։

Ընդ որում, եթե գերձայնային «Կինժալները» կարելի է արձակել միայն «ՄԻԳ-31» հեռահար կործանիչներից, իրանական գերձայնային «Ֆաթահ-2» հրթիռներն արձակվում են գետնի վրայից և ավելի արագընթաց են՝ դրանք դարձնելով բոլորովին այլ, ավելի բարձր կարգի զենք։ «Կինժալները» գերազանցում են ձայնի արագությունը 10 անգամ, «Ֆաթահ-2» հրթիռները՝ 15 անգամ (ըստ իրանական գնահատականների)։

2. Իր աչքով տեսնելով Իրանի ռազմական հզորությունը՝ ՌԴ-ն այսուհետ շատ ավելի մեծ ուշադրությամբ «կլսի» իր իրանցի գործընկերներին՝ ի վերջո հաշվի նստելով «Թուրանական միջանցք» բացելու անթույլատրելիության մասին նրանց կարծիքի հետ։ Ռուսները գնահատում են ուժը և միայն ուժը։ Թեհրանին թերագնահատելու և Անկարային ու Բաքվին գերագնահատելու կրեմլյան պաթոլոգիան զգալիորեն կթուլանա։ Իսկ դա նշանակում է, որ Լավրովն ու Զախարովան այլևս նույն ջերմեռանդությամբ չեն պաշտպանի Հայաստանն անդահամատելու թուրք-ադրբեջանական ծրագրերը։

Հուսանք, որ իրադարձությունները կընթանան վերը նկարագրված սցենարով։ Իսկ մինչ այդ իրանա-իսրայելյան պատերազմը դեռ որոշ ժամանակ շարունակվելու է։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ