Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Информация к размышлению !

Информация к размышлению !
01.09.2024 | 08:50

Անգլիայում, ոչ վաղ անցյալում, պետության ղեկավար էր էթնիկ հնդիկը և այդ մասին տեղյակ էր, թե՛ ճնշող մեծամասնությամբ անգլիացիներից բաղկացած Անգլիայի բնակչությունը, թե՛ ողջ աշխարհը:

Իրանում այս պահին պետության ղեկավար է էթնիկ ադրբեջանցին և այդ մասին տեղյակ է, թե՛ ճնշող մեծամասնությամբ պարսիկներից բաղկացած Իրանի բնակչությունը, թե՛ ողջ աշխարհը:

Ցանկացած պետության բնակչության համար խիստ կարևոր է տեղյակ լինել իր ղեկավարի էթնիկ ծագմանն ու ազգային պատկանելիությանը, որովհետև, այդ հանգամանգը վճռորոշ նշանակություն ունի պետական անվտանգության կազմակերպման գործում և այդ պետության բնակչության իմպերատիվ իրավունքն է տեղյակ լինել այդ մասին:

Հայերի (ինչպես նաև մի քանի այլ ազգերի) պարագայում, ելնելով պատմական մի շարք իրողություններից, այդ իմպերատիվ իրավունքը մի քիչ ավելի ընդարձակ բնույթ ունի և չի սահմանափակվում միայն ՀՀ բնակչությամբ, այլ տարածվում է ամբողջ Հայ ազգի վրա, քանի որ, ներկայիս ՀՀ-ն ձևավորվել է ողջ ազգի հազարամյա մաքառումների արդյունքում և այն աշխարհասփյուռ ողջ հայության Պետությունն է՝ ինչքան էլ որոշ «տկարամիտ գլուխներ» ջանքեր գործադրեն տարանջատել ՀՀ բնակչությանը Հայ ազգից և որոնց ջանքերը միևնույն է, դատապարտված են ֆիասկոյի: Հետևաբար, Հայաստանի պարագում, պետության ղեկավարի էթնիկ ծագման ու ազգային պատկանելիության հանգամանքը վճռորոշ նշանակություն ունի ոչ միայն ՀՀ պետական, այլև նաև ողջ հայության գոյաբանական անվտանգության գործում:

Յուրաքանչյուր պետություն ունեցող ազգի իմպերատիվ իրավունքն է տեղյակ լինել իր պետության ղեկավարի էթնիկ ծագմանն ու ազգային պատկանելիությանը՝ այդ թվում ՀԱՅ ազգի...

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Սա ոչ մեղադրանք է և ոչ էլ հանրային կարծիքի ուղղորդման փորձ, այլ ընդամենը информация к размышлению !

Դիտվել է՝ 2945

Մեկնաբանություններ