Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Սերիական ստախոսներ

Սերիական ստախոսներ
03.07.2024 | 20:50

«Հայաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմում է 7,3 միլիարդ դոլար, և եթե նայեք վիճակագրությանը, ապա հունվար-ապրիլին այն կրկնապատկվել է՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Տեմպերը շատ լավ են, տնտեսությունը շատ լավ է զարգանում»,- ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է ՏԱՍՍ-ը։

Երբ մի իշխանություն անընդհատ մեծացնում է երկրի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից, միևնույն ժամանակ ուժեղացնում է եվրաինտեգրման հռետորաբանությունը, ապա գործ ունենք սերիական ստախոսների հետ:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 200

Մեկնաբանություններ