Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Սիստեմատիկ սպոնտան խոսողներն ու իրականությունից կտրվածները

Սիստեմատիկ սպոնտան խոսողներն ու իրականությունից կտրվածները
01.06.2024 | 14:53

Թերթում ես լրահոսը, ակամա լսում լրատվականներում զետեղված իրենց մտքի գիգանտ հռչակած պաշտոնավոր «հանճարեղ անգրագետների» մարտնչող տգիտությունն ու ապշում, թե ինչպես է հասարակությունը հանդուրժում նման ինֆանտիլ, դիլետանտ, պատեհապաշտ ու բախտախնդիր «էլիտային»:

Կրկնակի ապշում ես՝ տեսնելով իբր ըմդդիմադիր, բայց սատելիտ - սազանդար կուսակցապետերի ու նրանց մանր-մունր «տասովչիկ ու վեցնոց» ջահելների իշխանություններին ուղղված ձևական հաթաթան ու հասկանում ես, թե ինչքան էժան են ու ողորմելի:

Ապշելու ցուցակն էլ ամփոփում են պետպատվերով պարապած խրոնիկ ստախոսների՝ քաղաքական «իմաստության Էվերեստ», մարգարեական վանգայությամբ օժտված, կոնսպիրոլոգ գուրուներ վերլուծաբանները:

Յասամանի ծառի տակ նստած ու միկրոֆոնի բաժին դարձած այս մերկանտիլ ֆանտազյորները մեկը մյուսին հերթ չտալով՝ ՌԴ-ի կործանման օր ու ժամն են կանխորոշում, ՈՒկրաինայի անզուգական հաղթանակից խոսում, Արևմուտքը այ հիմա մեզ կփրկի, ՆԱՏՕ-ն մեզ գրկաբաց կընդունի, շուտով Հայաստանը Եվրամիությանը կանդամակցի, Հաագայի միջազգային դատարանը կպատժի Ալիևին, հրատապ՝ Մակրոնը, Միշել, Բլինքենն կամ Բորելը Ալիևի ականջները ձգեցին վերտառությամբ ստատուսներներով ու տխմար, մարազմատիկ, հակահիգիենիկ և միաժամանակ զավեշտալի խոսույթով, ամենօրյա ռեժիմով սուտ ու կեղծիք են մատուցում ժողովրդին:

Իրենց «էքսպերտ-վերլուծաբան» կարգած մերձիշխանական փսևդոարևմտամետ պրոպագանդիստներն «իրենք իրենց մեջից ճղում» ու հայ ժողովրդի ուղեղը լվանում էին, թե բա բացառվում է, որ մի օր Բաքվում ԱՄՆ դեսպանը գնա Շուշի:

Դեսպանը լավ էլ գնաց, Շուշիից էլ ջերմ ողջույներ ու շնորհավորանքներ հղեց ադրբեջանցի ժողովրդին:

Պակաս էլ չեն այն ֆանատիկ ռուսամետները, որոնք կուրծք էին ծեծում, թե ՌԴ-ն Արցախն է փրկում ու այն հայկական պահում:

Մինչ այդ Ռուսաստանն Ադրբեջանի հետ համատեղ առևտուր-գործարք իրականացրեց, այսօր էլ ՌԴ-ն Ստեփանակերտում որպես Ադրբեջանում իր դիվանագիտական ներկայացուցչություն հյուպատոսություն է բացում:

Էլ չեմ խոսում հաջորդիվ՝ «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչելու ռուսական նկրտումների ու պլանների մասին:

Նման վերլուծաբաններին ցուցադրելով նաև Եվրահանձնաժողովի Արցախում ընթացող ականազերծման աշխատանքների համար Ադրբեջանին 8 միլիոն եվրոյի հատկացումը, Հավաքական Արևմուտքի՝ Ալիևին իրենց անփոխարինելի ու վստահելի գործընկեր համարելու փաստը, Բինքեն-Բորելյան ու Միշել-Մակրոնյան ֆետիշացվող զանգերի մեղմ ասած անարդյունավետությունը, էլ չեմ մեջբերում արտաբերած հարյուրավոր հակաքաղաքագիտական «հիպերֆանտաստիկ» հիփոթեզերը, գավառական շուստրիությամբ հրամցված պարադոքսալ «մուտիտ-մուխլյոժները», բլեֆն ու «պառաժները», ակամա ուզում ես վերջիններին մեկ առ մեկ հարց տալ՝ «кто ты, воин…», կամ՝ «что ты за фрукт такой»:

Ինչևէ, իշխանական տաշտամանից օգտվելը, օգտագործված լինելն ու պատվեր կատարելն էլ սա է…

Ինչպե՞ս կարելի է լսարանին մատուցել գրագետ փաստահավաքչությամբ, ֆիլտրած, միֆազերծված ու ստույգ ինֆորմացիայի վրա կառուցված գիտելիքահեն ու պրոֆեսիոնալ, ռացիոնալ ու ադեկվատ, օբյեկտիվ ու սթափ, անաչառ ու անկողմնակալ վերլուծություն:

Ի՞նչպես կարելի է լինել միայն հայամետ, շարժվել բացառապես ազգային ու պետական շահերով, այլ ոչ թե զբաղվել դեզինֆորմացիայի տիրաժավորմամբ, ավելորդ ինտրիգներով, մանիպուլյացիաներով, էմոցիոնալ սպեկյուլյացիաներով, սրա-նրա ագիտացիայով, փրկիչ-մեսիաների փնտրտուքով, սեփական ժողովրդին կոմֆորմացնել դրսից փչող քամիներով:

Բա ու՞ր մնացին ռեալ պոլիտիկը, կոմպետենտությունը, սոլիդարությունն ու բարեվարքությունը, որտեղ բացակայում են էքսցենտրիկ ու դեստրուկտիվ մտքերը, «մտամախինացիաները», իմպրովիզներն ու իմիտացիաները, երբ որպես սենսացիա չեն հրամցվում արհեստական ու մտացածին դիլեմաներ, իրականության հետ աղերս չունեցող ճշմարտանման ստեր, որոնք պառակտում են հասարակությանը:

Ինչևէ, մնում է պարզապես նողկալ ու ցավալ, որ բաժակ նայողներն ու հիրոմանտներն ունեն հետևորդներ, ու որ մի ստվար զանգված լսում է ձոներ հյուսող ուտոպիստ ու լոխոտրոն տուֆտաների տավտալոգիան:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2901

Մեկնաբանություններ