Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Այս հարցուպատասխանը հայկական հեռուստասերիալ է հիշեցնում

Այս հարցուպատասխանը հայկական հեռուստասերիալ է հիշեցնում
18.01.2024 | 14:37

Խորհրդարանում ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին սուր հարցեր տալով ի՞նչ հարցեր է լուծում, հույս ունի, որ այդ հարցերից հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարակա՞ն է տալու, ցանկանում է ժողովրդի համար բացահայտել նրա էությու՞նը։ Այս հարցուպատասխանը հայկական հեռուստասերիալ է հիշեցնում՝ երկար ու անիմաստ։ Ընդդիմությունը խորհրդարանում ոչ մի լծակ չունի օրենքներ ընդունելու կամ ոչ ցանկալի օրինագծերի ընդունումը կանխելու համար։ Այս պայմաններում ընդդիմությունը ի՞նչ կարող է անել խորհրդարանում իր ներկայությունն ընտրողների աչքում արդարացնելու համար՝ հարցերով շոու սարքել։ Սակայն Նիկոլ Փաշինյանը շոուի պահով միշտ առաջ է ընդդիմությունից։ Այս ամենը զվարճալի կլիներ,եթե Հայաստանի վիճակն այսքան աղետալի չլիներ,երկրի առջև ծառացած մարտահրավերներն այսքան մեծ չլինեին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2086

Մեկնաբանություններ