44-օրյա դավադրության ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունենում ռազմաճակատ մեկնող մի գումարտակի առաջ և տղաներին ոգևորելու համար պատմում էր իր՝ ապրիլյան քառօրյային մեկնելու մանրամասնությունները:
Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե նա մասնակցած լիներ ապրիլյան քառօրյա մարտերին:
2023 թվականի դեկտեմբերի 18-ին դատարանը մեղադրական վճիռ կայացրեց Արմեն Գրիգորյանի հանդեպ:
Ամեն ինչ կլիներ նորմալ, եթե Արմենը մահացած չլիներ:
2020 թվականի մայիս ամսին, համավարակի ժամանակ, Փաշինյան Նիկոլի Շիրակի մարզի մանկլավիկներից մեկը թաքուն նկարել ու վարչապետին էր ուղարկել մի խումբ դիմակներ չկրող մարդկանց նկարները:
Ամեն ինչ կլիներ նորմալ, եթե այդ նկարը գերեզմանոցում արված չլիներ, եթե դիմակներ չկրողները սգավորներ չլինեին, ովքեր հրաժեշտ էին տալիս իրենց հարազատին:
Ամորալության այս շքերթը կարելի է երկար, շատ երկար թվել:
Այն իրականացրել են հայերը:
Հայերը շարունակում եմ կառավարել երկիրը, նոր ամորալություններ գործել, նոր ծխեր մարել:
Հային պետք է փրկել հայի կառավարումից, հայի երախից, հայի ճիրաններից:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ