Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

Ծանոթ բա՞ն եմ պատմում, Փաշինյանի հետ հանդիպող «արևմտամետներ»

Ծանոթ բա՞ն եմ պատմում, Փաշինյանի հետ հանդիպող «արևմտամետներ»
21.12.2023 | 15:08

«Ադրբեջանը մեծ խոչընդոտներ չի տեսնում հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար և կարծում է՝ սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին»,- ասել է Հաջիևը:

Դիվանագիտական շերտը, եթե հանենք, ապա Ադրբեջանի նախագահի օգնականն ասում է՝ խաղաղության թղթով զիջումներն արեք, հետո կմտածենք, թե ինչ տարածքի մասով ենք ձեզ «կադաստրի վկայական» տալիս:

Փաշինյանը սրան համաձայն է. նրա միակ խնդրանքն այն է, որ Բաքուն չպնդի փախստականների վերադարձի վրա:

Հը՞, ծանոթ բա՞ն եմ պատմում, Փաշինյանի հետ հանդիպող «արևմտամետներ»: Ախր նա ձեզ սրա մասին պատմել է...

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 6973

Մեկնաբանություններ