Որպեսզի պատկերացնեք Ջերմուկի քաղաքապետարանի այս հաղորդագրության աբսուրդը, ընդամենը նշեմ, որ ադրբեջանցիները գտնվում են քաղաքից 1,5-2 կիլոմետր հեռավորության վրա:
Հենց այս իրավիճակի մասին կարելի է ասել` «Խրախճանք ժանտախտի ժամանակ»:
Երկրի ղեկավարությունը 1 տարուց ավելի է մատը մատին չի տալիս իրենց պատճառով թուրքի կողմից գրավված Ջերմուկի մոտակա տարածքների ազատագրման համար, բայց հանրությանը բթացնելու և «ամեն ինչ լավ է» տպավորություն ստեղծելու համար Գորիսի ու Ջերմուկի մոտակա սարերն ու կիրճերն են լուսավորում:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ