Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Կապիտուլյանտի և նրա մերձավոր թիմակիցների պատիժը կորոշվի իր ժամանակին

Կապիտուլյանտի և նրա մերձավոր թիմակիցների պատիժը կորոշվի իր ժամանակին
13.09.2023 | 15:20

Իսկ արդյո՞ք նրանք, ովքեր կապիտուլյանտին հրապարակավ չեն անվանում դավաճան, իրենք էլ դավաճան չեն:

Այս ազգային խայտառակությանը և աղետին շատ քիչ է մնացել:

Ես մի քանի անգամ կեսկատակ-կեսլուրջ գրել էի, որ սրան հեռացնելուց հետո պարզվելու է, որ էս երկրում նիկոլականը ես էի ու իմ մի քանի ընկերները:

Կապիտուլյանտի և նրա մերձավոր թիմակիցների պատիժը կորոշվի իր ժամանակին, իսկ ես ուզում եմ հիմա հատուկ նշել, որ պատժի են ենթակա բոլոր նրանք, ովքեր 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո կապիտուլյանտից ստացել են որևէ պաշտոն, որևէ

բարիք կամ որևէ աջակցություն, նրանք ոչնչով չեն տարբերվում դավաճանից և ենթակա են առնվազն հրապարակային խայտառակության՝ արգելելով զբաղեցնել որևէ պետական պաշտոն կամ որևէ կերպ եկամուտ ունենալ պետական բյուջեից:

Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 1292

Մեկնաբանություններ