Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Սրանց հետ նոր պատերազմի գնալը կարող է մեր վերջնական ապոկալիպսիսը լինել

Սրանց հետ նոր պատերազմի գնալը կարող է մեր վերջնական ապոկալիպսիսը լինել
04.09.2023 | 18:05

Այն, որ ասում են՝ դիրքեր ենք ոչնչացրել։

Նախ, եթե դիրքերը իրականից ոչնչացվել էին, ապա ի՞նչն էր խանգարում առաջ գնալուն և այդ դիրքերին տիրանալուն։ Առավել ևս, որ այդ դիրքերը թշնամին մեզնից էր գրավել, մի մասը՝ նախորդ սեպտեմբերին, մի մասը՝ դրանից առաջ։

Հետո, նույնիսկ Ջրականի մարտերում, «դիրք ոչնչացնել» հասկացությունը շատ լուրջ բան էր։ Ասենք, մեկ դիրքի վրա հարվածում էր «Սմերչի» մի ամբողջ կասետ, մի քանի հատ 500-կիլոգրամանոց ավիացիոն ռումբեր, 152մմ հաուբիցներ, 100մմ ականանետեր։ Ու դրանից հետո այդ դիրքը չէր ոչնչանում։

Հարց է առաջանում՝ Սոթքում այդ ինչե՞ր են կրակել, որ դիրքեր են ոչնչացվել։ Եթե այդպիսի կրակային հզորություն ունենք, բա էլ ինչի՞ ենք սպասում, եկեք ամբողջ Քարվաճառը ազատագրենք։

Իրականում այս ամենը, տավուշյան դեպքերից սկսած, կեղծ պրոպանգադայի շարունակությունն է։ 44-օրյայի ժամանակ մեր խփված տեխնիկան ներկայացվում էր որպես թշնամունը, մեր պայթող զինապահեստները ներկայացվում էին որպես թշնամունը։ Միայն Գյանջայի օդանավակայանը ինչ արժի։ Ամենայն հավանականությամբ, 2 օր առաջ մեր խոցված պիկապի զոհերը այս անգամ էլ ներկայացվեցին որպես անզգուշության հետևանքով զոհվածներ։

Պատերազմի ժամանակ նույնիսկ Ստալինը հասարակությանը չէր խաբում, որովհետև ինքը անգրագետ-դավաճան չէր, հասկանում էր, որ հասարակության հետ աշխատանքը պատերազմ վարելու կարևորագույն բաղադրիչներից մեկն է, և հասարակությունը պատերազմող երկրի իմունային համակարգն է։ Այնպես պետք է աշխատել բնակչության հետ, որ հասարակությունը հենց ինքը թշնամու դեմ դիմադրության իմունիտետ գեներացնի, այլապես, նույնիսկ ստալինյան ռազմական մեքենան էր անզոր հաղթել հակառակորդին։

Եթե մեզ ճիշտը պատմեին Ջրականի և հետո Հադրութի մասին, համոզված եմ՝ Շուշին չէր ընկնելու։ Մեր կոլեկտիվ իմունային համակարգը սկսելու էր աշխատել, և մեր դիմադրողականությունը կտրուկ բարձրանալու էր։

Հ.Գ Սա ևս մեկ ծանրակշիռ պատճառ է, թե ինչու սրանք պետք է հեռանան։ Սրանց հետ նոր պատերազմի գնալը կարող է մեր վերջնական ապոկալիպսիսը լինել։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1901

Մեկնաբանություններ