Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հավուր պատշաճի կազմակերպել «հոգեհանգստի, թաղման ու քելեխի արարողությունները»

Հավուր պատշաճի կազմակերպել «հոգեհանգստի, թաղման ու քելեխի արարողությունները»
01.09.2023 | 13:22

Այս մարդն այս երկրի մի մասնիկն էր ու հանրության մի բավականին ստվար հատվածի կողմից իրապես սիրված էր մինչ 2018 թ. «ոչ բռնի, թավշյա»-ն:

Այս մարդը որոշակի ընդհանրություն ուներ այս երկրի հետ «ոչ բռնի, թավշյա»-ից մինչև պատերազմ ընկած ժամանակահատվածում:

Այս մարդն օտարի, թշնամու նման պառակտեց ազգին և ներքաշեց երկիրը պետականակործան պատերազմի մեջ՝ ուղղորդելով այն դեպի գործնականում անուղղելի աղետ:

Այս մարդը 2020 թ. նոյեմբերի 10-ից հետո այս երկրի դարդ ու ցավի հետ ընդհանրապես այլևս կապ չուներ և նրան հուզող ընդամենը երկու հարց էր մնացել՝ թյուրքական հանձնարարականների ճշգրիտ կատարումն ու դրանից բխող իր, իր ընտանիքի անդամների և մերձավորագույն շրջապատի անվտանգությունն ու բարեկեցությունը:

Այս մարդուն հիմա այս երկիրն ընդամենը «որպես նվիրական դի կրում է իր շալակին»՝ ծես, որին ողջ «քաղաքակիրթ» աշխարհը վերաբերվում է որպես մի չտեսնված ու չլսված կապիկության:

Վերջապես պե՛տք է «իջեցնել այդ դին այս երկրի շալակից», որովհետև այն վաղու՜ց արդեն թունավոր նեխահոտ է արտադրում և վերածվել է համապետական և համազգային սպառնալիքի:

Իջեցնել և հավուր պատշաճի կազմակերպել «հոգեհանգստի, թաղման ու քելեխի արարողությունները»... հայ ազգի սիրած գործերից մեկը՝ ի միջի այլոց:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1549

Մեկնաբանություններ