ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ախպե՛ր, հայ ե՞ս․․․

Ախպե՛ր, հայ ե՞ս․․․
30.08.2023 | 22:30

Ինձ համար ազատության բացարձակ դրսևորումն էն ա, երբ օտար քաղաքում դուրս ես գալիս փողոց, քեզ ոչ ոք ոչ ճանաչում ա, ոչ նկատում, ու սկսում ես հետևել մարդկանց։ Դրանից ավելի հետաքրքիր կինո չկա։ Էդ մարդիկ ապրում են էս քաղաքում, բոլորն ինչ-որ նպատակով ինչ-որ տեղեր են գնում-գալիս, շտապում են, ինչ-որ գործեր ունեն, իսկ դու առանց նպատակի թափառում ես ու հետևում իրենց։

Այ, էս կինը, որ արագ-արագ դեպի ավտոբուսի կանգառն ա քայլում, հենց նոր երեխային մանկապարտեզում ա թողել ու շտապում ա աշխատանքի։ Էս փողոցը նա անգիր գիտի, հազար անգամ շրջանցել ա մայթի էս քանդված հատվածը, անցել էս սրճարանի կողքով, կանգառում իր ավտոբուսին սպասելիս նայել դիմացի մայթին ծաղիկ ծախող աղջկան, մինչև ավտոբուսն եկել ա, հետո գնացել ա աշխատանքի, որտեղ հանդիպել ա մարդկանց, որոնց հետ երկար տարիներ աշխատում ա։

Էս բիձուկն իր քաղաքից կյանքում դուրս չի եկել ու հիշում ա էս կողմերը դեռ էն ժամանակներից, երբ էս շենքերի տեղը խարխուլ հյուղակներ էին, որոնցից մեկում ինքն ապրում էր՝ հոր, մոր ու փոքր եղբոր հետ։ Ընկերների հետ խանութից բուլկի գողանալիս բռնվել են, ծեծ ա կերել։ Դպրոցը մի կերպ ավարտել ա ու էդ օրվանից կոշկակարություն ա անում, որ հորից ա սովորել։ Ամուսնացել ա հարևանի աղջկա հետ, երեխաներ ու թոռներ ունի։ Մի կերպ ծերը ծերին հասցնելով ապրում են։

Իսկ փողոցն անցնող էն տղեն դասից փախել ա ու հիմա մտածում ա՝ ոնց անի, որ մաթեմատիկայի դասատուի աչքով չընկնի, որն իրենց հարևանն ա, ու էսօր տանն ա։

Հետևում ես մարդկանց, հետո նստում սրճարանում ու սուրճ պատվիրում։ Սիրունիկ մատուցողուհին լայն ժպտալով մոտենում ա, պատվերն ընդունում ու տուտուզը խաղացնելով գնում պատվերը բերելու, ու տուտուզի շարժումների հետագծից դու եզրակացնում ես, որ հիմա էլ չի ժպտում, այլ թաքուն ժամացույցին ա նայում։ Առավոտվանից ոտքի վրայա, հոգնել ա։ Ոչինչ, քիչ մնաց, շուտով տուն կգնա ու կհանգստանա։ Էլի ժպտալով բերում ա տաք սուրճը, դու գրպանիցդ հանում ես հայկական սիգարետի տուփը ու արդեն վայելում ես օտար քաղաքում հայկական ծուխ արձակելու գերագույն հաճույքը․․․ Մեկ էլ հետևից մեկը ձեռը դնում ա ուսիդ՝ ախպե՛ր, հայ ե՞ս․․․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 3272

Մեկնաբանություններ