Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Անկախությունից անկախ

Անկախությունից անկախ
25.08.2023 | 23:00

Դեռ ուժը տեղն է, ոտ ու ձեռով է,

իր «հա»-ն ու «չէ»-ն էլ դեռ ինքն է անում,

կերածը ցամաք հաց ու պանիր է,

խալխի հացին էլ աչքը չի տնկում:

Նախկին ապահով ու շեն օջախից

չորս պատ ու դառը հուշ է մնացել,

զավակներն իրենց կյանքով են ապրում,

որը՝ դրսերում, որն էլ՝ դեռ պատկից:

Մեկ տրտնջում է ու մեկ խաղաղվում.

«Ճակատագիր է՝ ու՞ր պիտի փախչես»,

ցավն ատամի տակ լուռ համբերում է.

«Դուշմանին վրադ չծիծաղեցնես»:

Դուշմանն էլ, իբր բարի, կարեկից,

ձեռքերը շփում, չարախնդում է,

ձևանում անչար, կամեցող դրկից,

բայց մտքում լավ էլ գցում-բռնում է.

«Էս հալիվորը շատ չի դիմանա,

սրանը հաստատ էսօր-էգուց է,

վաղը էս չորս պատն ու մնացածը

ինձանով կանեմ, շատ չի մնացել»:

Բայց տնատիրոջ ուժը դեռ տեղն է,

չարաչք դրկիցի հույսին չի մնում,

իր զորությունը իր աղն ու հացն է,

մեջքը պահողը իր հողն ու ջուրն է:

«Կապրեմ,-ինքն իրեն դեռ հույս է տալիս,-

դուշմանի աչքն էլ թող էնտեղ դուրս գա,

ինչ էլ որ ունեմ՝ թոռներիս լինի,

պապական տուն է, կկանչի՝ կգան»:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 4162

Մեկնաբանություններ