Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Դեգրադացիան հենց սա՛ է

Դեգրադացիան հենց սա՛ է
12.08.2023 | 15:13

Երկու զոհ (ըստ տարածվող լուրերի` ինքնասպանություն) մեկ օրում` նույն զորամասում, որը գտնվում է սահմանից հեռու:

Լռում են հայտնի ՀԿ-ները, որոնք նախկինների օրոք, եթե նույնիսկ հրադադարի ռեժիմի խախտման ժամանակ զոհ ունենայինք սկանդալ և մեծ աղմուկ կբարձրացնեին ու ամեն ինչում իշխանություններին կմեղադրեին, լռում են քաղաքական ուժերը և ամենասարսափելին` լռում է հասարակությունը:

Տպավորություն է, որ Երևանի մոտ գնտվող զորամասում երկու զոհ ունենալը շատ նորմալ երևույթ է:

Ազգ չկա, դե իսկ ժողովուրդն էլ զբաղված է` քեֆերով ու տաշի-տաշուների մեջ է:

Դեգրադացիան հենց սա՛ է:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2814

Մեկնաբանություններ