Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Աննախադեպ միջոցառումների շարքից

Աննախադեպ միջոցառումների շարքից
10.08.2023 | 20:02

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցրած Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարարի հետ, ներկայացրել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։

Բա՞:

Սա այս իշխանությունների շատ կարևոր, բացառիկ, աննախադեպ միջոցառումների շարքից է, և, փաստորեն, մենք այլևս փրկված ենք, Ալիևը՝ վախեցած ու սարսափած:

Արարա՛տ, վաղն էլ զանգիր Բուրկինա Ֆասոի կամ Պանամայի, կամ աշխարհաքաղաքական «մեծ կշիռ ունեցող» որևէ այլ երկրի ԱԳ նախարարի:

Թեև, «լուչշե պիլեսոսդ խոդի» գցես, դա քեզ մոտ ավելի լավ է ստացվում:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 3600

Մեկնաբանություններ