Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Միջանկյալ տարածք»

«Միջանկյալ տարածք»
23.06.2023 | 21:26

Դանթեի «Աստվածային կատակերգությունում» կար Դժոխք, Դրախտ և Քավարան, որոնց դարպասների մոտ դիմավորում էին հրեշտակապետերը և, ըստ իրենց ապրած կյանքի, համապատասխան վայր ուղարկում հոգիներին։

Դժոխքի ու Դրախտի հետ ամեն ինչ պարզ է, Քավարանն էլ, ըստ էության, կարանտին է, որտեղ հոգիները, որոշակի ժամանակ անցկացնելուց հետո, ուղարկվում էին համապատասխան բաժանմունք։

Սակայն կար նաև մի չորրորդ վայր, որն անգամ անվանում չունի. դա այդ երեք դարպասների միջանկյալ տարածքն է, որտեղ անհամար քանակի հոգիներ տառապում էին։ Նրանց անգամ դժոխքում չէին ընդունում։

Դանթեն սարսափած էր այդ տեսարանից' անհամար հոգիներ, որոնք ոռնում էին անորոշությունից ու խնդրում էին, որ գոնե դժոխքի դուռն իրենց համար բացվի, բայց չէր բացվում։

Ովքե՞ր էին դրանք։ Դրանք այն մարդիկ էին, որոնց ապրել են բացարձակապես անիմաստ ու անպետք կյանք ու անգամ համարձակություն չեն ունեցել մի կարգին մեղք գործել, մի որևէ արարք անել։

Հայաստանն այսօր, կարծես թե, նման գորշ ու անիմաստ գոտու է վերածվել, որտեղ մարդիկ պարալիզացվել են ու անընդունակ դարձել մի որևէ արարք գործելու, նույնիսկ Դժոխքն է մեզ համար դարձել ճոխություն։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2120

Մեկնաբանություններ