Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Դուք դեմք չունեք, ինքնագիտակցություն չունենք, դավանանք ու համոզմունք չունեք, դուք կերպարների մեջ մտնելու վարպետներ եք ու փորձագետներ

Դուք դեմք չունեք, ինքնագիտակցություն չունենք, դավանանք ու համոզմունք չունեք, դուք կերպարների մեջ մտնելու վարպետներ եք ու փորձագետներ
22.06.2023 | 16:04

- «Արվեստ և գիտություն» և նման օգտակար, ազգաշահ՝ ապաքաղաքական նյութեր պատճենո՛ղ ընկերներ, դուք հաճախ պատճենում եք ռուսերեն էջերից՝ հավատ ընծայելով դրանց ոչ թունավոր բնույթին. հիշեցնեմ, որ Ֆեյսբուքը Ռուսաստանում պաշտոնապես արգելված է:

Ճի՛շտ է, ոմանք դա շրջանցում են, բայց նրանք անհատներ են, կարծում եմ, էջերը վաղուց արգելափակված են, իսկ եթե դրանք շրջանցել են Ռուսաստանի պաշտոնական արգելքը, եթե Ֆեյսբուքի կովբոյները և այլ կովբոյներ նրանց ընդառաջել են, օգնել են, ուրեմն թունավոր են. ըստ ամենայնի, դուք սորոսական էջերից եք պատճենում ձեր «արվեստն ու գիտությունը», «հետաքրքրաշարժ դեպքերն ու տարեթվերը»: Ամենայն հավանականությամբ, դրանք հենց հայաստանյան կամ կանադական սորոսական որջերում էլ արտադրվում են:

- Ինքներդ ձեզ հարց չե՞ք տալիս՝ ինչպե՞ս եղավ, որ այսպես հանկարծակի ու շեշտակի, մորեխի պես բազմացան «արվեստ ու գիտություն» սփռող էջերը. կամ ձեզ չե՞ք հարցնում՝ երբվանի՞ց տեղեկացնող, մտահոգված ու վրդովված քաղաքացուց դարձա «արվեստ ու գիտություն» մատակարարող: Եթե հիշեք, որ միշտ էլ սիրել եք արվեստ ու գիտություն, հիշեցնեմ ձեզ, որ մի պահ էլ ձեզ թվում էր, թե միշտ էլ եղեք եք գիտակից ու ըմբոստ քաղաքացի և հավերժ կմնաք գիտակից ու ըմբոստ, միշտ էլ սիրել եք քաջություն, ինչ էլ լինի՝ չեք հանդուրժի պարտություն, քանի որ ձեզ թվացել է՝ դուք քաջ տոհմի զավակներ եք...

- Ձեր մտքով կանցնե՞ր, որ երբևիցե այլևս քաղաքականությամբ չեք զբաղվելու. այն ժամանակ, երբ 3 միլիոն վարչապետերից մեկն էիք, ձեր մտքով կանցնե՞ր, որ ձեզ ասելու են՝ ծույլ եք ու անբան, ոչխար պահեք, հատապտուղ քաղեք, հարստացեք:

Շուշին արդեն ծախել էին նախկինները, բացի դրանից՝ Շուշին դժգույն էր ու դժբախտ… կպատկերացնեի՞ք, որ պիտի հպարտանք պարտությամբ ու փառատոներում տնտրնգ տալով վազվզեք, իսկ ժողովրդի վարչապետը հերթական «էյվազլուն ու չայզամին» իսկական տերերին վերդաձնելու կարևորությունից բարբաջի, թե խաղաղության համար պետք է վերադարձնենք, իրենց տարածքն է, ինչ ուզեն՝ կանեն, նաև՝ պարտվել ենք, ինչ ուզեն՝ պիտի տանք, մե՛կ է, կարող են խլել, ավելի լավ է արժանապատվորեն ու հոժարակամ տանք:

Կպատկերացնեի՞ք, որ դուք՝ Արցախի շուրջ ստեղծված անվտանգության գոտու, ազատագրված հողերից 8 քառ.կմ-ի համար աղիողորմ ողբ ասողներդ, պիտի հաշտվեք 10 հազար և ավելի քառ.կմ տարածք «ցավոտ-ցավոտ» զիջելուն, 100 զոհի համար ողբ ասողներդ, առնվազն 5 հազար զոհերին ու ավելի շատ հաշմանդամներին անտեսելով՝ պիտի ասեք՝ կյանքը շարունակվում է... եկեք վատ բաներից չխոսենք, եկեք նոր տարի անենք, եկեք լավատեսորեն նայենք, եկեք արվեստից ու գիտությունից խոսենք:

Ենթադրում էի, ավելին՝ գիտեի, որ առնետներն առաջինն են փախչում հրդեհված, վտանգված տեղից, գիտեի, որ ձեր գիտակից ու ըմբոստ լինելը սուտ է ու կեղծիք, բեմական կերպար է, դուք էլ՝ անամոթ, նողկալի դերասան:

Ձեր՝ «արվեստով ու գիտությամբ» տարված լինելը նույնքան կեղծ է, որքան և հայրենիքի համար բոցակիզվող հայրենասերի, «գիտակից ու ըմբոստ քաղաքացու» կերպարը. կեղծ էր ձեր՝ տեղեկացնողի, արթնացողի կերպարը, կեղծ է նաև «լույսի մատակարարի» կերպարը. դուք դեմք չունեք, ունեք բազմաթիվ դիմակներ, ինքնագիտակցություն չունենք, դավանանք ու համոզմունք չունեք, դուք կերպարների մեջ մտնելու վարպետներ եք ու փորձագետներ: Կեղծ է ձեր լավատեսությունը, կեղծ է և ձեր հոռետեսությունը, մռայլ ապագայից մտահոգվածությունը:

Արմեն ՔԵՇԻՇՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2463

Մեկնաբանություններ