Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Փուլ է փոխվում

Փուլ է փոխվում
24.06.2008 | 00:00

Հունիսի քսանի միտինգով Հայաստանում կրկին իրավիճակ փոխվեց:

ա) Կայացավ դեպ երկխոսություն տանող առաջին քայլը. ոչ ստանդարտ վիճակում երկխոսություններն էլ ուրույն մոդիֆիկացիա ունեն: Բոլոր դեպքերում սառույցը շարժվեց: բ) Հասկացվեց. ընդդիմությունը գնում է երկարատև պայքարի: Պայքարի ելքերը տարբեր են, սակայն կարելի է կարծել, որ ընդդիմությունն ու իշխանությունը, ի վերջո, կբարիշեն... խորհրդարանական ընտրությունների վրա: գ) Ակնհայտ դարձավ, որ ժողովուրդը մնացել է դեռ մարտի մեկի նախօրյակի և հետօրյակի արանքում. նախկին վիբրացիոն դաշտն էր գործում, նորը դեռ չէր ձևավորվել, իսկ լիդերները, որ ահավոր նիհարել էին, առաջ էին գնացել, ու նրանց մոտ փուլ էր փոխվել: դ) ՈՒսանելիորեն հաճելի էր Տեր-Պետրոսյանի ճկունությունը` քաղաքական իրավիճակի ելքերի, սպասվող քայլերի, պարտիան նոր խաղատախտակի մոտ տեղափոխելու առումով, ի տարբերություն Սերժ Սարգսյանի ոչ դինամիկ մոտեցումների, ինչը գուցե իր պատճառաբանությունն ունի, բայց արդարացված չէ: Սակայն ամեն բան` հերթով: Հանրահավաքի ֆոնը: Թերևս ամենաէականը հենց սա էր: Հանրահավաքն սկսվել էր կալանավորված տղերքի հարցազրուցային դեմարշով: Ու թե հաշվի առնենք հանգամանքը, որ այդ հարցազրույցները «հնչում» էին ոչ ավել, ոչ պակաս` Ամալյանից մերժված, Եվրոպայով «հաստատված» Ա1+-ով, Քոչարյանից` նախորդ ամռան այս օրերին փակվելու վտանգի տակ հայտնված «Ազատություն» ռ/կ-ով, եթե հաշվի առնենք, որ լրագրողները հարցազրույցի «հայտերը» տվել էին շատ ավելի վաղ, բայց «արձագանքվեցին» հատկապես հիմա` հունիսի քսանի միտինգի շեմին, ապա նույնիսկ ոզնուն է պարզ դառնում, որ Հայաստանում փուլ է փոխվում: Ի դեպ, նախորդ դեկտեմբերին, երբ ոչ մի խոսք չկար Ջհանգիրյանի մասին, մենք ասում էինք, որ նա կգնա, կկանգնի Տեր-Պետրոսյանի կողքին, կխոսի 27-ից: Չէին հավատում: Շարունակում ենք. Ջհանգիրյանը դանդաղ գործող խիստ արժեքավոր «ական» է. այն պայթում է հարկավոր պահերին, հարկավոր տեղերում: Վաղուց էր սպասվում, որ նա պետք է խոսի` «բերդից»: Ինչպես տեսաք, առայժմ խոսում է մարտի մեկին թույլ տված «անփութություններից», իրականում` իրավական խոշոր բացթողումներից: Ջհանգիրյանը դեռ չի խոսի 27-ից. կարիքը չկա, երբ անհրաժեշտ լինի, նա «ոմանց» ասելիք կունենա: Լուրջ ասելիք: Սպասեք: Իսկ թե ինչու Հակոբ Հակոբյանն ու Մյասնիկ Մալխասյանը չսպասեցին, ու Հակոբն ասաց, որ Տեր-Պետրոսյանը պետք է որ պրոբլեմ ունենա Քոչարյանի հետ, իսկ Սերժի հետ նա ընկեր է եղել և կարող են միշտ էլ խոսել, կարելի էր կարծել` մասնակի ինքնագործունեություն է: Սակայն երբ Տեր-Պետրոսյանը Մատենադարանի բարձունքից ձայն տվեց, թե` «Սերժ, դու ընկերս ես եղել, ես քեզ կարող եմ «դու»-ով դիմել, նույն իրավունքը նաև դու ունես. սա ի՞նչ խելագարություն է, մի՞թե հնարավոր չէ մեկ օրում, մեկ զանգով, հենց այս գիշեր, լուծել այդ հարցը…». հասկացվեց, որ ամեն բան շատ ճիշտ է, ու թե Սերժը փուլը չի որսացել, այն որսացողներն արդեն շատ են: Իսկ «փուլը» հետևյալն է. տիեզերակարգը Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին կանգնեցրել է դեմ-դիմաց` նույն շղթայի մեջ, ու նրանք պետք է կարողանան դեմ չգնալ տիեզերքին. դա միայն իրենց խնդիրը չէ, նրանք պատասխանատու են նրանց համար, ում ընտելացրել են. հա, Էքզյուպերիի աղվեսն էր ասում: Իսկ «ընտելացրածի» մասով պրոցեսն էլ ավելի խորքային է. ողջ շղթայում այդ նրանց հնարավորություն տրվեց շարժել ընդերքը, արթնացնել, փոփոխել իրերի մեռած ընթացքը, որը տեղափոխվում էր ֆիզիկական ոլորտ` դեպ հասարկություն, ավելին` դեպ անհատներ, դեպ պետություն ու երկիր: ՈՒ նրանք երկուսով կանգնեցին դեմ դիմաց, բոլորիս և առաջին հերթին իրենք իրենց ստիպելով նայել «ներս». փրկվել քարացումից, ապահովել դիալեկտիկական այս ծանր անցումը: Ցավոք, տասը զոհերի գնով… ու խորքայնորեն անվրեպ է Տեր-Պետրոսյանը, երբ ասում է` նրանց պետք է ազգային հերոսներ համարել: Հետաքրքիր մի բան էլ. հարցազրույցներ տվող տղերքին մի քանի օր առաջ այցելել էր Աղվան Հովսեփյանը: Իսկ եթե նա էլ է «հասկացել» փուլը, ի՞նչ է անելու այդ ժամանակ Քոչարյանը: «Չար» լեզուներն ասում են, որ Աղվանը տղաներին շատ նուրբ հորդորել է` կիրառել իրենց ջանքերը Տեր-Պետրոսյան-Ս. Սարգսյան երկխոսության հասնելու համար: Հասանք Քոչարյանին: բ) Ամենից շատ այդ նա է ցանկանում, որ մեզանում որևէ փուլ, բացի իր «էրայից», չփոխվի-չգա, որևէ երկխոսության ձայն էս երկրում չլսվի: «Օ~, նա շատ կցանկանար, որ այսօր բախում լիներ ոստիկանների ու միտինգավորների միջև, ինչպե~ս կցանկանար: Եվ եթե Սերժ Սարգսյանը մինչ այս կոշտ մոտեցումներ է ցուցաբերում և քայլեր չի կատարում, միակ պատճառը Ռոբերտ Քոչարյանն. նա կոլիացիայի և ՀՀԿ-ի մեջ եղող իր կողմնակիցներին ստիպում է ճնշում գործադրել Սերժի վրա, որպեսզի վերջինս հանկարծ չխոսի Լևոնի հետ». սա մենք չենք ասում, այլ Աֆյանի թույլտվությունից հետո միասին դեպ Մատենադարան բարձրացող քաղաքագետ, մեր լավ ընկեր Հմայակ Հովհաննիսյանը: Ի դեպ, ըստ հավաստի տեղեկությունների, ինչ-ինչ մակարդակներում պայմանավորվածություն տեղի է ունեցել ընդդիմության և իշխանության միջև: Առայժմ` միտինգի խաղաղ ընթացքի հաշվով: Ինչն արդեն «գործ» է ու` լուրջ գործ: Պարզ է, Քոչարյանն էլ ձեռները չի ծալել, երիտթոշակառու-լոտոսի պոզայով նստել-սպասում է: Նա ևս պերմանենտ «միտինգների» մեջ է. կանչում է Սերժի «տակ» եղող ուժային «ընկերներին», նրանց լուսավորում իր «դուխապատումներով», ասում, որ` «իմ դուխը հերիքում էր` մինչև վերջ գնալ, բայց որ սենց գնա, ողջ համակարգը Սերժը վարի է տալու. ի՞նչ եք մտածում»: Ի՞նչ են մտածում. դե Գրիշան` Գրիգորի Սարկիսովը, վաճառում է արյուն քրիտինքով` պետականաշինության համար ստեղծած իր բիզնեսը` ռեստորանները, «մարշրուտնու» գծերը` թիվ 45-ը… և, ըստ լավատեղյակների, ցանկանում է հեռանալ Հայաստանից: Հո մե՞նք չենք ասում, թե Գրիշին սարսափեցնում են այն մտքերը, որ հնչում են Հաագայի մասով: Ոնց կարող ենք նման բան ասել, եթե նույնիսկ օդում թափառում է այդ ուրվականը: Դա քաղաքագիտական չի լինի: Մեկ: Եվ երկրորդ` այդ ժամանակ մենք հաստատապես կպաշտպանենք Քոչարյանին, զի հումանիզմը միանշանակորեն դա է պահանջում: Անցանք առաջ: գ) Քսանի միտինգը տեղի ունեցավ այցերի հուժկու ֆոնի վրա: Քիչ ներքևում կանդրադառնանք Սերժ Սարգսյանի ռուսաստանյան այցին` հատկապես ԵԽԽՎ նստաշրջանի օրվա «առիթով», բայց առայժմ` Տեր-Պետրոսյանի ֆրանսիական այցի մասին: Նրա մերձակայքից երկու-երեք հոգի են տեղեկացված այցի մանրամասներին, նրանք էլ յոթ փակի տակ են պահում այդ մանրամասները: Կարողացանք ճշտել ընդամենը հետևյալը. առաջին դեմքերի հետ հանդիպումներ չեն եղել, բայց նրանց «ներկայացուցիչները» երկար, շատ երկար լսել են Տեր-Պետրոսյանին: «Պայմանավորվածություններ, որպես այդպիսիք, չկան», պատմել է Լևոնը զինակիցներին, սակայն այդ հանդիպումներին մասնակցելու համար ԱՄՆ-ը ևս ներկայացուցիչ է ուղարկած եղել: Ըստ ամենայնի` Արևմուտքը հստակ մոտեցում Հայաստանի ներքաղաքաքական իրադրության նկատմամբ առայժմ չունի և տարնտեղման մեջ է: Մի բան պարզ է. թե´ Ռուսաստանում` Տեր-Պետրոսյանի ներկայացուցչին, թե´ Ֆրանսիայում` Տեր-Պետրոսյանին հասկացրել են, որ իրենց նախ և առաջ պետք է խաղաղություն-կայունություն տարածաշրջանում և հատկապես Հայաստանում` մարտի մեկից հետո պետք է դեռ մի քիչ էլ սպասել: Սրա համար է Լևոնն անվերջ մեսիջավորում եվրոպական բյուրոկրատիային` ծերուկության, շատակերության ու մի քիչ էլ` ռասիզմի հաշվով: Ռուսաստան. այս խաղում վերջինիս բյուրոկրատները, նաև` ԳՌՈՒՆ, «էֆ-էս-բեն», Սերգեյ Իվանովն էլ վերադիր` սպասվելիք մոսկովյան իր քաղաքապետությամբ, «ցանկանում» են կայունություն` Սերժի տեսքով: Սերժին «չի ուզում» Մեդվեդևը, բայց ոնց որ քիչ-քիչ բարիշում են, ու ինչպես տեղեկացրեց ԳՌՈՒՆ միջից իմացող, բարձաստիճան մեր հին ծերուկ բարեկամը, լուրջ վերլուծաբանները, որոնց կարծիքը պաշտոնական Մոսկվայի համար շատ կարևոր է, հորդորում են Կրեմլին` այլևս չառաջնորդվել նախկին կարծրատիպերով և «ստավկան» չդնել իշխանությունում գտնվողների վրա, որովհետև դա նախ` շատ հիասթափեցնում է հայ ժողովրդին, երկրորդ` ոչ միշտ են իշխողները հավատարիմ մնում մայր Ռուսիային: Ռուսաստանի մասով շատ բան կորոշվի Սերժ Սարգսյանի առաջիկա այցի ընթացքում: Բայց այս պահին Ռուսաստանը խաղում է երկու յարուսով. արդեն իսկ քիչ-քիչ հնանում է Ռոբերտ Քոչարյանի տարբերակը. չնայած կար և դեռ կա օրակարգում, որպեսզի նա վարչապետի կամ նախագահի տեսքով վերադառնա: Բայց քանի որ արագ փոփոխվող աշխարհում փոփոխվում է նաև Ռուսաստանը, և եթե այնպես լինի, որ կայանա Սերժ-Լևոն երկխոսությունը… Ամոթ չի՞, էլի հիշեցիք Հաագան: Չնայած ճիշտ եք. Ռուսաստանն իր «նապարնիկների» կողքին կանգնում է, քանի նրանք ձիու վրա են, երբ այլևս «այնտեղ» չեն, առանց աչքը թարթելու, մոռանում է նրանց. նա «Հաագային» տվեց թե´ իր լավագույն «րոդնյա» Միլոշևիչին, թե´ «բրատ» Սադամին… չնայած մարդ ես, Ռուսաստանը կարողանում է նաև գալ, ինչպես Աբաշիձեի դեպքում, դնել Քոչարյանին «սամայլոտն» ու տանել իրենց տուն ¥ով չտա, աչքը դուրս գա): Երկրորդ և ըստ ամենյանի գործող սցենարը Ռուսաստանի համար հետևյալն է. Մեդվեդևի այսօրվա և հատկապես վաղվա ուժեղացման ֆոնին Սերժը, որն այս պահին բավականին թույլ է, կուժեղացվի Լևոնով. սա խիստ իրատեսական սցենար է, ու նաև սա է ընկած ընդդիմադիրների` դեպ Սերժ պահվածքի լոյալության հիմքում: ՈՒ էս դեպքի համար է, որ պնդում ենք` ընդդիմադիրներն ու Սերժը կբարիշեն խորհրդարանական ընտրությունների վրա` ասենք մի ութ ամիս հետո, և չի բացառվում, որ Ռուսաստանը, այն է` «գոսպոդին» Մեդվեդևը, նրբագեղորեն այդ միտքը «հուշի» Սերժ Ազատովիչին: Էլի ասում եք` բա Քոչարյա՞նը: «Իմ խեղճ Յորիկ»: Նրան այլ բան չի մնա, քան համակերպվել ռեալությունների հետ, որոնք այսօր տեղ ունեն փոփոխվող Հայաստանում. իսկ Հայաստանում այսօր ռեալ խաղացողները վերը նշված բևեռներն են: Անցանք առաջ: դ) Հանրահավաքի ֆոնն ապահովվեց ԵԽԽՎ-ի հայտարարությամբ առ այն, որ Հայաստանի հարցը մտնում է նստաշրջանի օրակարգ: ԵԽԽՎ-ն, փաստորեն, հանդես եկավ իր բյուրոկրատական շարմաղ մունդիրի պահպանմամբ. հարցը մտցնելով օրակարգ` նա փորձում է «դվա վ ադնոմ» կոնֆիգուրացիայով համ գառներին ողջ թողնել, համ գայլերին` կուշտ: Այսպիսով, Հայաստանին նա չի զրկի ձայնից: Ինչո՞ւ. ա) Ղարաբաղի խնդիրը կա, և պարիտետը խախտել ի վնաս Հայաստանի ծերուկ Եվրոպան չի կարող, և նաև` չի կարելի: բ) Երբ ծերուկը վերցրեց ու Բատկային` յուր Բելառուսով, «go home» արեց, էս Բատյոկն իրենց տուն գնալու փոխարեն ուղիղ գնաց ռուսաստանենց տուն. այն է` ձայնից զրկվելուց հետո նետվելով նետվեց Ռուսաստանի գիրկը, ինչն ամենևին պետք չէր Արևմուտքին: Իսկ Հայաստանը դեռ շատ է պետք Եվրոպային, իմա` նաև ԱՄՆ-ին, որը Եվրոպայով միջնորդավորված է խաղում մեր դեպքում: Ի՞նչ կլինի: Հեչ: Բուռն, «ծանր, երկարատև», ծերուկամանիակալ քննարկումններից հետո հարցը կտեղափոխվի աշնանային նստաշրջան, ու հենց այդ միջակայքում էլ. ա) տեղի կունենա Սերժ Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի երկխոսությոնը, որին նախորդած կլինի` բ) տղերքի` Մյասնիկի, Հակոբի, Սասունի… ազատման անհրաժեշտ իրադարձությունը, որպես «երկրորդ սերնդի բարեփոփոխման» անհրաժեշտ բաղկացուցիչ: Առայժմ` էսքանը:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 7624

Մեկնաբանություններ