Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Ձմռան նախաշեմին ավելի ընդգծված պայթյունավտանգ է դառնում մեր տարածաշրջանը։ Աշխարհը փոխանակ Իսրայելին զսպի, Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է կիրառում, այս անգամ այն տարածվում է նաև իրանական ավիաընկերությունների վրա։