Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Այսպես խոսեց ՊՆ-ն

Այսպես խոսեց ՊՆ-ն
27.04.2024 | 17:15

Կիրանցում զինծառայողների` մարդկանց հետ ողջագուրվելու և սատարման խոսքերի ֆոնին, ՊՆ-ն տեղեկացրեց, որ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում քաղաքական ակցիային միացած զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու վերաբերյալ:
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում, գովերգում և խրախուսում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին:
ՈՒ սա այն դեպքում, որ եթե 2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր, ապա այսօր մարդիկ բառիս բուն իմաստով, իրենց ընտանիքների ու տան պաշտպանության դիրքերում են:
Մի հանգամանք էլ` երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին: Իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հ.Գ.
ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ կապված իրադարձության վերաբերյալ գրառմանս և նշել, որ իրենք 2018-ին, կուսակցական հայտարարությամբ կոչ էին արել զինծառայողներին՝ վերադառնալու իրենց նշանակման վայր:
Վերոնշյալով ՔՊ-ում համարում են, որ իրենք չեն ողջունել զինծառայողների քայլը: Սա մոտավորապես այն իրավիճակին է նման, երբ նույն ՔՊ ղեկավարը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ողջ ուժով գոռում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ դրանից 3 տարի հետո, ուղիղ տեքստով, հայտարարում, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը:
Կամ թե ինչպես էին նույն ՔՊ-ականները Աղդամն իրենց հայրենիքը հայտարարում, իսկ դրանից մի քանի տարի անց, նմանատիպ վստահությամբ խոսում են Արցախի ադրբեջանական լինելու մասին:
Ասածս այն է, որ մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում:
Ի դեպ, եթե դուք ժամանակին դա չխրախուսեիք ու իրապես վտանգավոր համարեիք, ապա դրան համարժեք քայլեր կձեռնարկեիք, իսկ այսօր էլ խոսելու կամ գրելու առիթ չէր լինի:
Անպատժելիությունը, ըստ էության, նաև խրախուսում է:
Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչ եմ ասում և ինչ նկատի ունեմ:
Եթե 2018-ին խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների քայլը գործող օրենսդրությանը հակասող էիք համարում, անվտանգության սպառնալիք, ապա այդ ժամանակ իրավական գնահատական կհնչեր, գործընթաց կլիներ:
Իսկ դուք սահմանափակվեցիք գլխավոր գործող անձանց, պատասխանատուներին նոր պաշտոններ բաժանելով:

Դիտվել է՝ 2610

Մեկնաբանություններ