Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Որ թուրքը մտավ Հայաստան, Ակադեմիական քաղաքո՞վ եք պաշտպանվելու, այ թերի զարգացածներ

Որ թուրքը մտավ Հայաստան, Ակադեմիական քաղաքո՞վ եք պաշտպանվելու, այ թերի զարգացածներ
13.04.2024 | 14:17

Հայաստանի անվտանգային բոլոր խնդիրները լուծել են, թուրքին չոքացրել են՝ անցել են «թիթեռ նկարելուն»:

Ակադեմիական քաղաքի կառուցումը կազմելու է 1,2 տրիլիոն դրամ, որի հիմնական ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից է լինելու: Տարիներ շարունակ ՀՀ-ում բոլոր ԲՈՒՀ-երը նորմալ գործել են, խնդիրներ երբեք չեն առաջացել, կան ԲՈՒՀ-երի շենքեր, որոնք պատմական արժեք ներկայացնող կառույցներ են, մեր ինչի՞ն էր պետք այս տխմարագույն նախագիծը: Երկրի բոլոր խնդիրները փայլուն լուծել եք՝ սա՞ էր պակասում երջանիկ ապրելու համար:
ՀՀ-ն թշնամիներով շրջապատված, պատերազմող երկիր է և ամեն վայրկյան մեր վզին դրված յաթաղանը կարող է մեզ գլխատել: Որ թուրքը մտավ Հայաստան, Ակադեմիական քաղաքո՞վ եք պաշտպանվելու, այ թերի զարգացածներ: Երկրի անվտանգության մասին իրոք մտածող ղեկավարն այդ գումարը կներդներ բանակաշինության մեջ, զենք կգներ, զինվորներին կվերապատրաստեր՝ քայքայված բանակը կվերականգներ: Ներեցեք կոպիտ արտահայտվելու համար, բայց դուք մարմնի ո՞ր մասով եք մտածում:

Մարինե ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1149

Մեկնաբանություններ