Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Մաշտոցն էլ է «նախկին» ու «մեղավոր»՝ ոչ լեգիտիմ գրեր ստեղծելու համար

Մաշտոցն  էլ է «նախկին» ու «մեղավոր»՝ ոչ լեգիտիմ գրեր ստեղծելու համար
26.01.2024 | 17:26

Կառավարությունն առաջարկում է դպրոցական «Հայոց պատմություն» առարկան վերանվանել ու դարձնել «Հայաստանի պատմություն»։

Երկար- բարակ այս անհեթեթությունը մեկնաբանել չեմ ուզում. կեղծ պետականամետության, մեր ժողովրդի պատմության առանձնահատկությունների չիմացության հետևանք է:

ՈՒրացումը Նիկոլի մեջ դրած ամենամեծ վիրուսն է: Սրա իրական նպատակն այն է, որ ցույց տա, թե մինչև 2018-ը իրական հայոց պատմություն կամ ինչպես ինքն է սիրում ասել՝ լեգիտիմ պատմություն չի եղել, այլ խոսքով՝ հայոց պատմության առնվազն նորագույն շրջանը կամ եթե կուզեք` Հայաստանի պատմության «լեգիտիմ» շրջանը, սկսվում է 2018-ից:

... Շուտով մի աննախադեպ արշավ է սկսվելու Մեսրոպ Մաշտոցի դեմ: Նա էլ է «նախկին» ու «մեղավոր»՝ ոչ լեգիտիմ գրեր ստեղծելու համար:

Մեզ պետք են նիկոլյան գրեր, նիկոլյան այբուբեն, նիկոլյան պատմություն...

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2647

Մեկնաբանություններ