Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Համապատասխան սեպագիրը կիկոլի դարակում դրած ա

Համապատասխան սեպագիրը կիկոլի դարակում դրած ա
03.10.2023 | 19:08

Հիշողությունս վերջերս էն չի։ Բայց հիշում եմ «թրքաթավիշով» ուրախացած, նույնիսկ էյֆորիայի մեջ ընկած առանձին, այսպես ասած, գիտունիկ դեմքերի։ Հիմա մի ողբ են դրել...

Չգիտեմ, դրանց էն 5 տարի առաջվա խայտա՞նքն էր իրական, թե՞ էսօրվա լացն է «իրեք մանեթանոց»։ Երևի՝ երկուսն էլ։ Որովհետև նրանք էսօր մեղադրում են ում ասես (ռուսներին, նախկիններին, ընդդիմությանը, եկեղեցուն, ում ասես), մենակ թե հանկարծ նիկոլի անունը չտան, մենակ թե՝ իրենց հանցակից դարձնող թավշախայտանքը հիշող չլինի։

Դե, կարևորը՝ «բանանն էժանացել է», «ասֆալտ ա փռվել», «մարդկանց դեմքին ժպիտ ա հայտնվել», «զինվորական ճաշարանում էլ՝ կլուբնիկ կա»...

Իսկ Արցա՞խը... Ի՜հ, հարիֆներ, Արցախը, կներեք՝ Ուրտեխին, հլա Սարդուրի Երկրորդի վախտ էին տվել, ու համապատասխան սեպագիրը կիկոլի դարակում դրած ա...

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 1928

Մեկնաբանություններ