Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Այժմ երրորդ՝ հիբրիդային բնույթի համաշխարհային պատերազմ է ընթանում. Կարինե Հակոբյան

Այժմ երրորդ՝ հիբրիդային բնույթի համաշխարհային պատերազմ է ընթանում. Կարինե Հակոբյան
18.06.2022 | 10:42

Պատերազմ երբեք չի սկսվի այն պատճառով, եթե ես, դուք, նրանք և թեկուզ ամբողջ հայ ժողովուրդն ասի, որ Արցախը պետք է լինի Հայաստանի կազմում։ Պատերազմները սկսվում են որոշակի նպատակներով և խոշոր պետությունների որոշակի ծրագրերի իրականացման համար։

Ոչ մի պատերազմ երբեք չի սկսվել որևէ դեսպանի սպանելու կամ որևէ հայտարարության պատաճառով։ Այդ սադրանքները հենց դրանով են սադրանք, որ ընդամենը գործիքակազմ են, իրական պատճառը քողարկելու միջոց։ Առաջին համաշխարհային պատերազմը հրահրել է Մեծ Բրիտանիան, որը ձգտում էր երկարացնել իր քայքայվող կայսրության կյանքը։ Նա, երկու զարգացող պետությունների՝ Ռուսաստանին և Գերմանիային միմյանց դեմ պատերազմի մղելով, երկուսին էլ կործանեց։ Հայոց ցեղասպանությունը և հայրենազրկումը նույնպես այդ դաժան սցենարի մեջ էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմը դարձյալ հրահրել և կազմակերպել է Մեծ Բրիտանիան, և դարձյալ պատճառները մի քանի օլիգարխիկ ընտանիքների տնտեսական շահերն էին։ Եվ ինչպես առաջին համաշխարհայինի, այդպես էլ երկրորդի ժամանակ բոլոր կողմերը տուժեցին, և միայն բուրգի գագաթին գտնվող մի քանի ընտանիքների կապիտալը եռապատկվեց։ Հարյուր միլիոն մարդ է զոհվել այդ երկու՝ այսօր արդեն անհեթեթ համարվող պատերազմների և նաև այդ ընթացքում տեղի ունեցած հեղափոխությունների ընթացքում։ Եվ դրանք բոլորը նախագծվել և կազմակերպվել են համաշխարհային հատուկ ծառայությունների կողմից։


Այժմ երրորդ՝ հիբրիդային բնույթի համաշխարհային պատերազմ է ընթանում, որի մասին բարձրաձայնել է Հռոմի պապը 2013 թվականին։ Այն սկսվել է Իսլամական պետության ի հայտ գալով, Սիրիայում պատերազմով և այլն։ Թուրքիան Մեծ Բրիտանիայի ռազմական գործակիցն է, որն արանքում փորձում է նաև օգտվել։ Այս քաղաքական մեծ նախագծերի իրագործման ընթացքում առավել քան երբևէ պետք է ճիշտ կոմնորոշվել և դարձյալ չխաբվել։ Իսկ խաբելը Արևմուտքի մեթոդաբանությունն է, որը կարողանում է անգամ օձին իր սրնգի տակ պարեցնել այնքան ժամանակ, քանի դեռ իրեն պետք է։

Դիտվել է՝ 16988

Մեկնաբանություններ