Հույս ունենալ, որ Նիկոլ Փաշինյանը խելքի կգա, ու էդ դեպքում կարելի է ազգովի համախմբվել, նույնն է, թե հիվանդին համոզես, որ իր ներքին օրգաններում մեթաստազներ ձգած քաղցկեղի հետ, վիրահատելու փոխարեն, պետք է համակերպվել, որպեսզի է՛լ ավելի չտարածվի:
Մի այլ մոլորություն էլ այն է, թե Նիկոլ Փաշինյանն իր անխելքությունից է սխալներ գործում, երբ իրականում նա կանխամտածված ու մեթոդաբար դավաճանություն է գործում մեր ժողովրդի ու պետականության դեմ:
Նիկոլի խելքի գալու մասին թեզը տարածողն ընդամենը զոնդաժ է անում, թե ինչպե՞ս ժողովուրդը կարձագանքի նրա հետագա իշխանավարմանը:
Հ.Գ. Թե բա. «Հայ ժողովուրդն իր ընտրած իշխանությունից... »:
Հ.Հ.Գ. Հայ ժողովուրդն իր «ընտրած» իշխանությունից սկի դպրոցական դասագիրք չի կարողանում ստանալ, ուր մնաց, թե պահանջի «դադարեցնել հեղափոխական խենթությունները»:
Էդուարդ Սարիբեկյան