15.01.2024|
18:09
Հունվարի 15։ Էսօր ձմեռահավասարն է։ Ձմեռը կիսվել է՝ ուղիղ 45 օր անցել է, ու 45 օր էլ մնացել է։ Ճիշտ է՝ բոլոր տոները մնացել են անցած կեսում՝ Նոր տարին, Սուրբ Ծնունդը, Հին Նոր տարին, բայց էդ կեսը դժվար մասն էր՝ ծանր-ծանր բարձրանում էինք դեպի ձմեռվա գագաթը, ու վերջը չէր երևում, իսկ վաղվանից հանգիստ իջնելու ենք ձմռան գագաթից դեպի գարուն՝ կամաց-կամաց հանելով ու ճանապարհին թողնելով ձմեռային ծանր շորերն ու տրամադրությունը, քաղելով ճանապարհի եզրերին բուսած մանուշակներն ու ձնծաղիկները, ու գարունն անընդհատ աչքներիս առաջ է լինելու, օր օրի մոտենալու է։