01.02.2013|
00:27
Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում իտալացի աշխարհահռչակ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ համերգին քաղաքական աստառ տրվեց: Բանն այն էր, որ անվանի ակորդեոնահարն Աստոր Պիացոլայի, Նինա Ռոտայի, Ֆաբիո Կոնիչիելայի, Էնրիկո Բլատի, Մարտին Պալմերի գործերի կողքին կատարեց նաև Ռիտա Սարգսյանի «Նվիրում տանգոյին» ստեղծագործությունը: Որոշ լրատվամիջոցներ փոքր-ինչ այլ համատեքստում անդրադարձան մշակութային այս միջոցառմանը, համենայն դեպս, ոչ մշակութային: Ասում են` իբր դահլիճն այնքան էլ լավ չի ընդունել առաջին տիկնոջ ստեղծագործությունը, թեև, ինչպես պնդում են ականատեսները, այդ մասին խոսք անգամ չի կարող լինել: Ի դեպ, դա երևում է նաև համերգի տեսագրությունից: