Եվրատեսիլի պաշտոնական կայքը` «Eurovision.tv»-ն, տեղեկացրել է, որ 2013-ին Հայաստանը մրցույթում վերստին կարող է ներկայացնել Սիրուշոն, ով 2008-ին Հայաստանին ամենաբարձր` չորրորդ տեղն է բերել Եվրատեսիլում: Հանրային հեռուստաընկերությունը ոչ հերքում, ոչ հաստատում է լուրը` միայն նշվում է, որ առայժմ ոչինչ որոշված չէ, ներքին քննարկումներ են տեղի ունենում: