Սայաթ-Նովայի 300-ամյակի հոբելյանական` 2012 -ի սկզբից մեկնարկած միջոցառումները կշարունակվեն նաև 2013-ին:
Նկարահանվում է մեծանուն երգահանին նվիրված անիմացիոն ֆիլմ, որը հանրությանը կներկայացվի 2013-ին: Ներկայում ընթացքի մեջ են «Սայաթ-Նովա» մյուզիքլի նախապատրաստական աշխատանքները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սայաթ-Նովայի 300-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում առաջարկվել է Սայաթ-Նովային նվիրված գրականությունը և նյութերը թարգմանել տարբեր լեզուներով և միջազգաին միջոցառումների ընթացքում ներկայացնել միջազգային հանրությանը:
Տեղեկացվել է նաև, որ Սայաթ-Նովայի 300-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտնի մարդկանց և կարևոր իրադարձությունների 2012-2013 թթ. օրացույցում: