Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հայ երեխաները` IDO պարային շոուի աշխարհի առաջնությունում (ֆոտոշարք)

Հայ երեխաները` IDO պարային շոուի աշխարհի առաջնությունում (ֆոտոշարք)
11.12.2012 | 16:11

«Angels» բազմաոճ պարային համույթը վերջերս է վերադարձել Գերմանիայում կայացած IDO պարային շոուի աշխարհի առաջնությունից: Խումբը գրանցել է դրական արդունքներ` իրավունք ստանալով մասնակցելու աշխարհի պարի մրցումներին:
Angels ստուդիայի գեղարվեստական ղեկավար, IDO միջազգային կարգի մրցավար, ԿԱՀԱ փոխնախագահ ԳԵՈՐԳԻ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանը IDO պարային շոուի աշխարհի մրցույթին ներակայանում է առաջին անգամ: Մրցույթին մասնակցել են բացառապես իրենց ուժերով` հովանավորներ չունեն և երբևէ չեն ունեցել: Ավելին, գրանցած այս և այլ հաջողություններն անարձագանք են մնում հայրենիքում:
«Angels»-ը կազմավորվել է 2003-ին, մասնակցել է տարբեր մրցույթ-փառատոների և արժանացել առաջին մրցանակային տեղերի, «Գրան պրի»-ների, «Լավագույն բեմադրություն», «Լավագույն կատարում», «Լավագույն համույթ», «Նոր անուններ» և այլ մրցանակների: Ճանաչվել է Եվրոպայի չեմպիոն, համաշխարհային պարային օլիմպիադայի չեմպիոն, Ռուսաստանի, ՈՒկրաինայի, Վրաստանի, Հայաստանի պարային օլիմպիադաների հաղթող է: Համույթն ունի շոու-ծրագրեր` շուրջ 20 բազմաոճ պարերով (հայկական ժողովրդական, ջազ, հիպ-հոպ և այլն):
«Angels» ստուդիայում գործում են պրոֆեսիոնալ տարբեր տարիքային խմբեր, ինչպես նաև սիրողական խումբ` առանց տարիքային սահմանափակման:
Գեորգի Զոհրաբյանի խոսքով` քիչ խմբեր կան Հայաստանում, որ նման ժամանակակից ուղղություններ են զարգացնում, հատկապես` շոուներ, սակայն մեզ մոտ աչքի են ընկնում այն ուղղությունները, որոնք ունեն հովանավորներ:
«Դրսում զարմանում են, երբ իմանում են նման խմբեր կան, նրանց թվում է` մեզ մոտ միայն ժողովրդական պարերն են զարգանում: Մի քիչ ցավով եմ նայում սրան, որովհետև շատ տաղանդավոր երեխաներ ունենք, որոնք կարող են ներկայանալ աշխարհին»,- ասաց «Angels» ստուդիայի գեղարվեստական ղեկավարը:
Հավելենք, որ տարին մեկ «Angels»-ը համերգ է ունենում Հայաստանում, նշում խմբի ծննդյան տարեդարձը: Որպես կանոն, համերգի առաջին մասը հաշվետու ծրագիր է` ծնողների համար: Երկրորդ մասում շոու- ծրագրով ներկայանում են պրոֆեսիոնալ խմբերը` պրոֆեսիոնալ դերասանների հետ միասին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ