Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. Մեր օրերից մեկը (Ջեկոյի պատմածը)

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. Մեր օրերից մեկը (Ջեկոյի պատմածը)
11.12.2012 | 12:44

Ֆելիետոն

-Այ մարդ, էսօր դեկտեմբերի 10-ն է՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Ճիշտ ժամանակն է, գնա, իրավունքներդ պաշտպանիր, -հորդորեց տանտիկինը:
-Է, սուտ բան է…,-չհամաձայնվեց տերս:
-Ավետարանում ասված է՝ փակ դռները բախիր և քո առջև կբացվեն…փորձիր, էլի՞…
Տերս անհամաձայն տնքած, բայց զգեստափոխվեց ու ճամփա ընկանք:
Գնացինք, գնացինք, հասանք մի մեծ, ծանր դռներով շենքի: Տերս բախեց և, իսկապես, դուռը բացվեց, ներս մտավ, իսկ ես ծվարեցի պատի տակ: Մեկ էլ՝ մի շքեղ մեքենա հայտնվեց, ետևի դռները բացվեցին ու դուրս թռած հաստավիզ տղերքը անմիջապես բացեցին առջևի դուռը: Մեքենայից մի պլպլան պարոն իջավ, տիրաբար նայեց չորս կողմն ու նկատելով ինձ՝ հրամայեց.
-Էդ շանը քշեք էստեղից:
Վրա պրծան: Կողիս հասցրած քացուց վնգստացի ու փախա: Բայց ու՞ր պիտի գնամ: Բնածին հավատարմությունս էլի ինձ բերեց շենքի մոտ: Մոտեցա, տեսնեմ իմ տեղում արդեն մի մուրացիկ է նստած:
-Արի, այ շուն, արի,-կանչեց մուրացիկը:
Զգուշորեն մոտեցա, կողքին պպզեցի, իսկ նա, շոյելով բաշս, չորացած հացի կտոր մեկնեց.
- Կեր, այ շուն…մի օրի ենք…
Հենց այդ պահին, շենքի պատուհանի բաց օդանքից լսվեց Պլպլանի ձայնը.
-Ասա, ինչու՞ ես եկել:
-Եկել եմ իրավունքներս պաշտպանեմ,- ասաց տերս:- Ամեն քայլափոխի ոտնահարում են…երկրորդ կարգի հաշմանդամ եմ, կաշառք ուզեցին, որ ձևակերպեն, չտվեցի, ասին՝ հաշմանդամ չես… թոշակային տարիքս լրացել է, բայց թոշակ չեմ ստանալու, որովհետև գործատուն ինձ ու պետությանը խաբել է, ինձ չի ձևակերպել ու կենսաթոշակային ֆոնդի մուծումները չի արել…գազասալիկից գեշ հոտով օդ է փչում, մի ժամում մի բաժակ սուրճ էլ չենք կարողանում եփել, բայց հաշվիչը խորանարդ մետրի ծախս է ցույց տալիս…խանութից ձու առանք, լակ էր, շունն էլ չկերավ…
-Մալադեց,- մտածեցի,-իմ շահերն էլ պաշտպանեց:
-…Պետպատվերով բուժման դիմեցի՝ փող ուզեցին, որ պետպատվերս ձևակերպեն…
Մուրացիկը մեկ օդանցքին նայեց, մեկ ինձ ու հարցրեց.
-Տերդ է՞:
Գլխով արեցի:
-Շան բախտ ունես,-ասաց,-գլխիդ տեր ունես…
-…Աղբի վարձ են հավաքում, բայց աղբը չեն տեղափոխում,-շարունակում էր տերս:
-Հալա՝ ստոպ,- ընդհատեց Պլպլանը,-այ շարքային քաղաքացի ջան, բա քո մտքով չի անցնու՞մ, որ մենք էստեղ նստած՝ ժողովրդի ապագայի մասին ենք մտածում , իսկ դու եկել՝ ներկա խնդիրներով շեղում ես մեր ուշադրությունը…Գնա, ու մյուս անգամ էստեղ չերևաս…
Տերս, մտամոլոր, դուրս եկավ շենքից: Պոչով հրաժեշտ տվի մուրացիկին ու տիրոջս հետևից ընկած՝ եկանք տուն:
-Հը՞, բախեցի՞ր,-հարցրեց կինը:
-Բախեցի…
-Բացվե՞ց:
-Բացվեց…
-Հետո՞:
-Էլ ի՞նչ հետո, իսկի շան տեղ չդրեցին…

…Տերս, գլուխն առած ափերի մեջ, տխուր մտորում է, իսկ ես, գլուխս թաթերիս վրա դրած՝ մտածում եմ. ,,Քո ինչի՞ն էր պետք մարդ ծնվելը…Հալալ չի՞ ինձ, Պլպլան ղեկավարից մինչև մուրացիկն ինձ ճանաչում են ու շան տեղ են դնում, իսկ քե՞զ…

Դիտվել է՝ 150066

Մեկնաբանություններ