Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Տապալված հուշարձան (ֆոտոշարք)

Տապալված հուշարձան (ֆոտոշարք)
17.11.2012 | 19:09

Երբ 1990-ական թվականներին «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը նախաձեռնեց Գոգարանի սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները, նախօրոք իրականացվեցին տարածքի պեղման աշխատանքներ: Բացի այն, որ 17-18-րդ դարի եկեղեցու փլատակների տակ ի հայտ եկան 4-5-րդ դարերի միանավ բազիլիկայի հիմքեր, հայտնաբերվեցին նաև նույն ժամանակաշրջանի մի շարք հուշակոթողներ՝ խաչասյան մասեր, հավասարաթև խաչի հարթաքանդակներով խարիսխներ, քառակող մահարձաններ, քանդակազարդ խոյակներ, թևավոր խաչի բեկորներ: 4-5-րդ դարերի եեղեցին վերականգնվեց, վերաօծվեց և դարձավ հայկական հնագույն գործող եկեղեցիներից մեկը: Բարեկարգվեց նաև բակը, իսկ հայտնաբերված հուշակոթող-մասունքները, ինչպես սովորաբար ընդունված է անել պեղումներից հետո, դրվեցին եկեղեցու սրահում կամ բակում, այսինքն, այն նույն տարածքում, ուր դրանք հասարակ քարից հղկվել, շունչ առել ու ապրել են 15 դարից ավելի, այսինքն, այն նույն եկեղեցում, որ նրանց հետ միասին ապրել է այդ 15-16 դարերը , ով գիտի, պատմական որ փոթորկից խոնարհվել, բայց այսօր նորից վեր է հառնել ու հպարտորեն կանգնել: Եկավ 2012 թվականը․․․ Եկավ, ու մի քանի հոգով հավաքվեցին ու որոշեցին, որ Գոգարանի խաչասյան մասերը տապալված հուշարձաններ են, այնպես են տապալված, որ տեղում վերականգնել հնարավոր չի, այլ կերպ ասած, «անտեր» են, ուստի միակ ելքը դրանց տեղափոխումն է Երևան և հրապարակում տեղադրելը՝ կտրելով իրենց 15-16-դարյա ծնողից: Այդպես Երևան բերվեցին շուրջ 60 հուշակոթող, ու կարևոր էլ չի, թե դրանք քանի դարվա պատմություն են ունեցել, ինչ պատմություն են ունեցել, ինչ հոգևոր խորհուրդ են ունեցել, ինչ են խորհրդանշել, և վերջապես, այդ հուշակոթողներն ինչի մասին են հուշել և հուշում մեզ: Երևի էդ մի քանի հոգու համար կարևորն այն է, որ դրանք ընդամենը քար են և լավ թանգարանային նմուշ: Բերվեց շուրջ 60 հուշակոթող, և հերթը պետք է հասներ նաև Գոգարանին: Բայց այդպես էլ չհասավ, քանի որ եկավ մի հասարակ բան ապացուցելու ժամանակը, մի բան, որ շատ լավ հասկանում ենք բոլորս՝ անկախ նրանից, թե ինչքանով ենք առնչվում հուշարձանների հետ: Հասկանում են նաև նրանք, ովքեր որոշել են հուշարձանները արմատներից կտրել և բերել Երևան: «Երկիր և մշակույթը», հավատարիմ մնալով իր սկզբունքներին, ճարտարապետ Ստեփան Նալբանդյանի ձեռամբ Գոգարանի հուշակոթողները վերականգնեց իրենց ծննդավայրում, և ոչ ոք այլևս չի կարող դրանք կտրել Գոգարանից: Կոթողների հետ վերականգնվեց նաև պատմությունը: Եվ ով էր ասում, որ դրանք հնարավոր չի վերականգնել տեղում: Հնարավոր է, եթե մեր մոտեցումը մեր հուշարձաններին առաջնորդվում է ոչ թե ինչ-որ շահերից, այլ սիրուց դեպ մեր պատմությունն ու մշակույթը: Գոգարանի կոթողներն այլևս տապալված չեն: Դրանք չեն էլ եղել տապալված․ պարզապես մի քանի դար ընկած են եղել, մի քանի դար՝ կանգուն, մի քանի դար կոտրված են եղել, մի քանի դար՝ վերականգնված, բայց տապալված երբեք չեն եղել: Պարզապես ունեցել են իրենց անցած ուղին, իրենց պատմությունը՝ իրենց տարածքում, իրենց պատմական միջավայրում, իրենց սրբավայրում: Անփոփոխելի ու մշտնջենավոր:


Արման ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2826

Մեկնաբանություններ