Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Եվա Սուջյանի ու նրա ռոք-բենդի` «Ռոքն ընդդեմ երեխաների հիվանդության» խորագրով մենահամերգ

Եվա Սուջյանի ու նրա ռոք-բենդի` «Ռոքն ընդդեմ երեխաների հիվանդության» խորագրով մենահամերգ
16.11.2012 | 13:37

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի Պետական Տիկնիկային Թատրոնի աջակցությամբ կազմակերպում է Եվա Սուջյանի ու նրա ռոք-բենդի այս տարվա վերջին և մեծ մենահամերգը: «Ռոքն ընդդեմ երեխաների հիվանդության» խորագրով ռոք-համերգը, որն իր բնույթով բարեգործական է, կկայանա նոյեմբերի 19-ին ժամը՝ 19:00, Տիկնիկային Թատրոնի դահլիճում:

Եվան ու իր ռոք-բենդը, որի կազմում են Արթուր Մարգարյանը (սոլո կիթառ)

Հովհաննես Հարությունյանը (բաս կիթառ), Արթուր Հովակիմյանը (ստեղնաշարային գործիքներ) և Գևորգ Հարությունյանը (հարվածային գործինքեր), կներկայանան ինչպես հին ու սիրված երգերով, այնպես էլ մի-քանի նոր կատարումներով:

Համերգի ընթացքում նաև մեծ անակնկալ է սպասվում հայկական ռոքի բոլոր սիրահարների համար:

Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի մաշկային հիվանդությունից բուժվող 4-ամյա Ռիտա Ղարիբյանի հաշվեհամարին: Տոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է զանգահարել (093) 373238 կամ (055) 866061 հեռախոսահամարներով, կամ այցելել Երևանի Պետական Տիկնիկային Թատրոնի դրամարկղ՝ Սայաթ -Նովա 4 հասցեով: Տոմսերի արժեքն է՝ 1000, 2000 և 3000 դրամ:

«Օգնենք հայ մանուկներին» կազմակերպությունը սիրով սպասում է բոլորին՝ միասին հաճելի երաժշտական երեկո վայելելու և դրանով իսկ բարի գործ կատարելու՝ կոչ անելով անտարբեր չմնալ օգնության կարիք ունեցող երեխաների ճակատագրերի նկատմամբ:

Չորսամյա Ռիտա Ղարիբյանը տառապում է հազվադեպ հանդիպող մաշկային հիվանդությամբ՝ Վեբեր–Կոկեյնի բշտային էպիդերմոլիզով: Այս հիվանդությունը ժառանգական է և արտահայտվում է բշտերի առաջացմամբ՝ ոտքերի, ձեռքերի և ոտնաթաթի մաշկի վրա, որոնք հետագայում բացվում են ՝ առաջացնելով էրոզիաներ: Փոքրիկի մոտ առաջացել են բարդություններ, որոնք արտահայտվում են եղունգների թափվելով: Այս խնդիրների պատճառով Ռիտան չի կարողանում լիարժեք վայելել իր մանկությունը, խաղալ բակում, հաճախել մանկապարտեզ կամ ոտքերը չցավեցնող կոշիկներ գտնել: Փոքրիկին՝ ախտորոշիչ հետազոտություններ անցակցնելու համար, համաձայնել է ընդունել Իսրայելի Խաիմա Շեբայի անվան հանրապետական հիվանդանոցը (sheba-hospital.org.il): Ընտանիքին միջոցներ են անհրաժեշտ մոտ 1,300 (մեկ հազար երեք հարյուր) ԱՄՆ դոլար արժողությամբ ախտորոշիչ հետազոտությունների, օրական ՝150 (մեկ հարյուր հիսուն) ԱՄՆ դոլար ապրուստի, ինչպես նաև, ավիատոմսերի ձեռքբերման համար: Բուժման համար անհրաժեշտ գումարը Իսրայելի բժիշկները կհայտնեն հետազոտությունն իրականացնելուց հետո:
Բոլոր ցանկացողները կարող են նաև իրենց օգնությունը ցույց տալ փոքրիկին` գումար փոխանցելով նրա հաշվեհամարներին՝ Ameriabank - 1570014834430100 (AMD), 1570014834430158 (RUB), 1570014834430101 (USD), 1570014834430146 (EUR):
Բոլոր հաշվեհամարները բացված են փոքրիկի հոր՝ Կարեն Ղարիբյանի անունով
Դիտվել է՝ 1858

Մեկնաբանություններ