ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Մեր Անահիտն Աֆրոդիտեին նման չի

Մեր Անահիտն Աֆրոդիտեին նման չի
23.09.2024 | 12:36

Ես՝ որպես մոլեռանդ ալարադավան, իհարկե, չեմ գնա Անահիտ դիցուհուն տեսնելու։ Բայց դա չի նշանակում, որ չեմ գնահատում նրան կամ վախենում եմ՝ մոտս վիրուսային հեթանոսաքոր սկսվի։ Չէ, պարզապես ես, հատկապես վերջին ժամանակներս, քիչ եմ տպավորվում արվեստի ստեղծագործության հետ ուղղակի շփումից։ Նկարը տեսնելն էլ ա ինձ բավական, իսկ նկարը մանկուց անգիր գիտեմ։ Համերգներն ու կենդանի ներկայացումներն էլ ինձ չեն գրավում. ավելի մեծ հաճույքով ձայնագրությունն եմ լսում կամ Յութուբով նայում։ Անմիջական շփում միայն սննդամթերքի հետ եմ սիրում, մեկ էլ, իհարկե, կանանց հետ։

Բայց զարմանում եմ, որ Անահիտի կարճաժամկետ հայրենադարձությունը սենց աղմուկ ա բարձրացել։ Ախր, ինչի՞ց եք վախենում։ Գառնո հեթանոսական տաճարը հազարամյակներով քթներիս տակ՝ չենք հեթանոսացել, Անահիտի արձանի՞ց պիտի հեթանոս դառնանք։ Էդ ո՞նց։ Էդ նույնն ա, ինչ վախենաս փոքր ժամանակվա նկարներդ նայես, որ հանկարծ բազմապատկման աղյուսակը չմոռանաս։

Դա մեր անցյալն ա, մեր պատմությունը, մեր մշակույթը։ Մենք հո մեղավոր չենք, որ մ.թ.ա. չորրորդ դարում դեռ քրիստոնեություն չի եղել։ Եթե լիներ, մենք՝ որպես աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունող ազգ, մ.թ.ա. չորրորդ դարում կընդունեինք քրիստոնեություն ու Հիսուսի նենց մի հսկայական արձան կկառուցեինք, որ բրիտանական ամբողջ նավատորմն անգամ չէր կարողանա տեղափոխել Լոնդոն։ Իսկ հիմա գողացել-տարել են ու հիանում են մեր գեղեցկուհով։ Է՛, մի քիչ էլ մենք հիանանք, ի՞նչ կլինի։

Իսկ Անահիտն ինձ համար միշտ գեղեցկության էտալոն ա եղել՝ դեռ մանկուց։ Մեր Անահիտն Աֆրոդիտեին նման չի, չէ՛։ Մերի դեմքին մայրություն կա, կանացիություն, հեզություն, ամոթխածություն։ Մեր Անահիտը սեր ա։

Ափսոս, որ ես էսքան թամբալ եմ, թե չէ, այնուամենայնիվ, կգնայի ու կխոնարհվեի մեր նախնիների ստեղծած անզուգական գեղեցկության առաջ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 3356

Մեկնաբանություններ

€Î²/spike">Ծաղրանկարչի կսմիթ Երբ պե­տա­կան «բուր­դը» շփո­թում են սե­փա­կան «բր­դի» հետ
Երբ պե­տա­կան «բուր­դը» շփո­թում են սե­փա­կան «բր­դի» հետ