...թե ՀՀ նախագահի աշխատակազմում խիստ անհանգստացած են «տեղեկատվական պատերազմներում» Հայաստանի անբավարար ակտիվ դիրքորոշմամբ: Կարծիք կա, որ սուր անհրաժեշտություն է ծագել ռուսաստանյան նմանատիպ կառույցներին համարժեք մի կառույց ստեղծելու, որը պետք է ապահովի երկրի դրական համբավն աշխարհում, փոխկապակցի քարոզչությունն ու հակաքարոզչությունը` ներգրավելով սփյուռքի հնարավորությունները: Ասում են նաև, թե «Ամերիկան Վիետնամին պարտվեց հեռուստատեսությունում» հայտնի արտահայտությունը վերջապես օրախնդիր է դարձել հայաստանյան իշխանությունների համար: