26.05.2012|
02:31
«Միացյալ Ռուսաստան» կուսակցության 13-րդ համագումարն այսօր կուսակցության նախագահ է ընտրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։ Նշենք, որ Մեդվեդևը կուսակցությանն անդամագրվել է մայիսի 22-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով կուսակցությունը ղեկավարել է 2008-2012թթ., համագումարի ընթացքում վայր է դրել «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի լիազորությունները և նախագահի պաշտոնում առաջադրել Մեդվեդևի թեկնածությունը։