ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ոստիկանությունը անհիմն կիրառել է հատուկ միջոցներ

Ոստիկանությունը անհիմն կիրառել է հատուկ միջոցներ
13.06.2024 | 20:02

Բոլոր չափանիշներով՝ երեկ ոստիկանությունը շատ հանգիստ կարող էր լուսաձայնային նռնակ չկիրառել: Հատուկ միջոցներ կիրառվում են, երբ ոստիկանական ուժերի և ցուցարարների քանակական հարաբերակցությունը խիստ անհավասար է լինում՝ ի օգուտ ցուցարարների, մեկ էլ, երբ ցուցարարները «մոլոտովյան կոկտեյլներ» կամ այլ միջոցներ են օգտագործում: Երեկ նման բաներ չեն եղել, այնուամենայնիվ, արյան գետեր տեսնելու մոլուցքով տառապող արնախումի քմահաճույքով ոստիկանությունը անհիմն կիրառել է հատուկ միջոցներ, այն էլ «Զարյա 3» լուսաձայնային նռնակ, որն, ըստ արտադրողի, օգտագործվում է զինված հանցագործների դեմ: Ոստիկանությունը շատ լավ գիտեր, որ հավաքին մասնակցում են նաև կանայք և երեխաներ, և իմանալով դա, կիրառել է «Զարյա 3»: Հայրենիքին ծառայելու երդում տվածները ծառայում են արյան գետեր տեսնելու մոլուցքով տառապող արնախումին:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 3746

Մեկնաբանություններ