ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՈՒզածդ ի՞նչ է

ՈՒզածդ ի՞նչ է
18.05.2024 | 13:59

Սերժի՛կ, Նաիրի Հունանյանն ԱԱԾ գործակալ չի եղել՞:

Բա Դեմիրճյանի ընտանիքի փաստաբանը, 2019 թվականին a1plus-ի եթերում, գործին վերաբերող գաղտնիքներ էր բացում։

Հոկտեմբերի 27-ին՝ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի օրն էր, բայց դու չկայիր։ Նորմալ երկրում ներքին գործերի ու ազգային անվտանգության պատասխանատուի կարիերան կավարտվեր, բայց քո առջև նոր հորիզոններ բացվեցին։

2008-ից սկսեցիր սիրախաղդ թուրքերի հետ։

Հայաստանում կառավարմանդ տարիներին բացվեցին հարյուրավոր հ/կ-ներ, որոնք սկսեցին ուղիղ ազդել երկրի ներքին և արտաքին քաղաքականության վրա։

Հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ այդ ախտը երկիր էր ներթափանցել նախորդներիդ ժամանակ, բայց դու նոր թափ հաղորդեցիր։.

2015-ին իբր դեմ էիր սահմանադրության փոփոխությանը։

Հիշում ես՝ սակայն եթե ի հեճուկս իմ կամքի նոր սահմանադրություն ընդունվի, չեմ հավակնելու երկրի ղեկավարի պաշտոնին։

ՈՒ ընդհանրապես մեկ մարդը երկու անգամից ավելի չպետք է ղեկավարեր երկիրը։ Հետո պիտի պարզվեր, որ ասածդ սաղ սխալ են հասկացել, բացի հանրապետական սբռոդիդ անդամներից, որ

«հավակնել»-ն ուրիշ բան էր նշանակում։

Կազմել տվեցիր «ոչ»-ի ու «այո»-ի ճամբարներ ու կեղծեցիր հանրաքվեի արդյունքները։

2016 թվին օրենքը խախտելով Կուտոյանին նշանակեցիր ԱԱԾ տնօրեն։ Մի քանի ամիս անց թույլ տվեցիր ՊՊԾ գնդի գրավում օպերացիան։

2017 թվականի կեղծած ընտրություններով ձևավորված պառլամենտի լեգիտիմության համար պիտի կռիվ տային Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը։

2018 թվականին օրենքի խախտումով Արմեն Սարգսյանին նշանակել տվեցիր ՀՀ նախագահ, հետո ԱԱԾ գործակալների միջոցով բեմականացրիր թավշյա ոչ բռնի խեղկատակությունն ու դեմ տվեցիր ազգին վերահաս աղետին։

Հիմա ուզածդ ի՞նչ է, դելիմիտացիային ես դե՞մ։

Համարյա ողջ մեդիադաշտը ենթարկվում է քեզ, փեսայիդ։

Հսկայական ազդեցություն ունես գործող վարչապետի, դատաիրավական համակարգի, պառլամենտի վրա։

Օրեցօր սնկի նման աճում է գրպանումդ գտնվող վերլուծաբանների, ստատուսչիկների ու գավառական գործիչների թիվը։

Ֆեյքերիդ այլանդակությունների մասին էլ չեմ խոսում։

ՈՒզածդ ի՞նչ է։

Սերժ, ես հավատում եմ արդարադատությանը։

Ես հավատում եմ, որ մի օր ձեզ տեսնելու եմ ճաղերի հետևում:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2539

Մեկնաբանություններ