ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Իր տեսակի մեջ բացարձակ ժողովրդավարության նոր նշաձող երաշխավորող «ՀայաՔվեն» եզակի է

Իր տեսակի մեջ բացարձակ ժողովրդավարության նոր նշաձող երաշխավորող «ՀայաՔվեն» եզակի է
05.07.2023 | 19:49

«ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը հիմնականում համարժեք ընկալում ունեցավ մեր հանրության մեջ, վստահ ենք, որ շարունակությունը է՛լ ավելի ողջունելի կլինի։

Շնորհակալություն ինչպես մեզ վստահող համակիրներին, այնպես էլ սուր հարցադրումներով մեզ դիմողներին, այդ թվում՝ մտահոգություններով քննադատողներին։

Մենք չենք կարող մեր ժողովրդի մեջ հերթական անջրպետումները թույլ տալ, ազգային անվտանգությունը ջլատող բաժանարար գծեր քաշել և դժգոհել մեզ հետ անհամաձայնություն հայտնողներից։ Խորհրդանշական է, որ այս նախաձեռնության հեղինակը «Համախմբում» շարժումն է։

Մեր միակ խնդրանքն այն է, որ մեր Երկրում նույնությամբ չկրկնեն և չտարածվեն զուտ ադրբեջանական «մտավախությունները»։

Շնորհավորելով Երկրի Սահմանադրության օրվա և պետական խորհրդանիշների առթիվ, կամենում եմ ընդգծել, որ իր տեսակի մեջ բացարձակ ժողովրդավարության նոր նշաձող երաշխավորող «ՀայաՔվեն» ԵԶԱԿԻ է։

Ավելին, այն եզակի է միջազգային փորձի տեսանկյունից, քանզի օրենսդրությամբ սահմանված ստորագրության այսպիսի բարձր քվոտաներ չեք հանդիպի որևէ երկրում։ Իշխանությունները սա պետք է հստակ գիտակցեն։

Սիրելի հայրենակիցներ, այս նախաձեռնությունը կոչված է իրավական պաշտպանության տակ առնելու երկու մեծագույն արժեք՝ Արցախի անկախությունը և Հայոց ցեղասպանությունը։ Ինչ վերաբերում է պատերազմին, այն ինքնին ոչ միայն պատերազմ չի բերում, այլև համախմբում է ուժերին, ինչն էլ պատերազմը կանխելու միակ միջոցն է։ Թշնամուն սթափեցնում է ոչ թե ստորագրված թուղթը, այլ ազգի համախմբումը, միասնական կամքը։

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Արցախի խորհրդարանական բոլոր ուժերը միաձայն հայտարարությամբ ողջունել են «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը, նրանք դեմ են կորցնելու արյամբ ձեռք բերած անկախությունը...

Դիտվել է՝ 2273

Մեկնաբանություններ