ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Երկրում չկա մարդկանց անվտանգության նվազագույն մակարդակ. Արտակ Զաքարյան

Երկրում չկա մարդկանց անվտանգության նվազագույն մակարդակ. Արտակ Զաքարյան
18.08.2022 | 07:30

Դավաճան-կապիտուլյանտին ենթարկվելը (եթե նրա դավադրության մասնակից չես)` անուղղակի հանցակցություն է:
Դավաճան-կապիտուլյանտին հանդուրժելը (եթե տեսնում և հասկանում ես դրա հետևանքները)` նոր հանցագործությունների խրախուսում է:
Դավաճան-կապիտուլյանտին հավատալը (եթե էշ կամ անուղղելի ապուշ չես)` գիտակցված հանցակցություն է:


Նիկոլիզմի ավերիչ բանդային ենթարկվողները, հանդուրժողները և հավատացողները դարձել են դրանց ուղղակի կամ անուղղակի հանցակիցները:
Անվերջ կորուստների այս հանցավոր մաթեմատիկան և արյունալի վիճակագրությունը, ոչ մեկին իրավունք չեն տալիս ընդամենը հաշվել մարդասպան ռեժիմի հերթական զոհերի ու կորուստների քանակը, գումարել նրանց նախորդ զոհերի ընդհանուր թվին, հաշտվել եղելության հետ ու ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել: Նիկոլիզմի դեմ պայքարը վաղուց արդեն ազգային անվտանգության հարց է դարձել:


Իսկ որևէ մեկը վստա՞հ է, որ ինքը չի լինելու նոր լոկալ պատերազմի, ահաբեկչության, տեխնածին աղետի, վայրի երթևեկության, ոստիկանական բիրտ ուժի կամ թուրք-ադրբեջանական վնասարար ոտնձգությունների հաջորդ զոհը (թունավորումներ, հիվանդությունների տարածում, առևանգումներ և այլն):


Երկրում չկա մարդկանց անվտանգության նվազագույն մակարդակ: Միակ մարդը, որը պարսպապատվել է բացարձակ անվտանգությամբ` ժողովրդի փողերով, հայ ժողովրդի կյանքի ու Հայրենիքի վաճառքի հաշվին, բարգավաճող դավաճան-կապիտուլյանտն է։

Դիտվել է՝ 8239

Մեկնաբանություններ