Ռուսաստանում բժիշկները տղամարդու գլխից երկու տարի այնտեղ մնացած երկաթյա խցաբութակ (дюбель) են հանել. տեղեկացնում է Mash լրատվականը:
Խաբարովսի բնակիչը դիմել է բժիշկներին ու գանգատվել` վատ է լսում: Բժիշկները սակայն այլ բան են պարզել` տղամարդու գլխի մեջ դեռ երկու տարի առաջ խցաբութակ է մտել, իսկ վերջինս այդ մասին չի էլ ենթադրել:
Բայց հիշողությունը լարելով` հիշել է, որ երկու տարի առաջ շինարարության ժամանակ ընկել է ու գլխում սուր ծակոց զգացել: Ընկերները նրան հիվանդանոց են տեղափոխել, բայց բժիշկները, խուսափելով վտանագվոր ու բարդ վիրահատությունից, հրաժարվել են վիրահատել նրան: Տղամարդը դուրս է գրվել, ու տուն գնացել:
Եվ միայն օրեր առաջ են ծանր լսողությունից դժգոհող մարդուն վիրահատել ու ազատել նրան հսկայական խցաբութակից: