Չինաստանում հազվադեպ հանդիպող երևույթ է գրանցվել: Կինը երկվորյակ երեխաներ է ունեցել երկու տարբեր տղամարդկանցից: Այդ մասին գրում է չինական Strait Herald պարեբարականը:
Երեխաների` տարբեր հայրերից լինելու փաստը պարզ է դարձել այն բանից հետո, երբ չինուհու ամուսինը նկատել է, որ երեխաներից մեկն ընդհանրապես նման չէ իրեն:
Տղամարդը որոշել է երեխաների ԴՆԹ-ի թեստը հանձնել, ինչից հետո պարզվել` ինքը երեխաներից միայն մեկի հայրն է:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ