Ժերար Դեպարդիեն պատրաստվում է Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում սրճարանների սեփական ցանց բացել: Ֆրանսիացի լրագրողների հետ զրույցում նա հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ ինքը ցանկանում է ֆրանսիական խոհանոցը «արտահանել» իր 2-րդ հայրենիք՝ Ռուսաստան։ Դեպարդիեն, որ Ֆրանսիայում ունի ռեստորանների ցանց, ասել է, որ Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում իր գաղափարը հավանության է արժանացել։