Մեծ Բրիտանիայի արքայազն ՈՒիլյամի, նրա կնոջ և նրանց 8 ամսական որդու ուղևորությունը Նոր Զելանդիա շարունակվում է։ Քեմբրիջ քաղաքում թագավորական զույգին ողջունելու համար փողոց է դուրս եկել 15000 մարդ, իսկ քաղաքի բնակչությունն ընդամենը 18000 է: Քեյթը հիացրել է իր ճաշակով հագուկապով։ Նորզելանդացիներին հմայել է նրա գեղեցիկ կանաչ վերարկուն, սակայն նա խոստովանել է, որ ամուսնուն վերարկուն այդքան էլ դուր չի գալիս: 68-ամյա տեղացի մի կնոջ Քեյթն ասել է, որ ՈՒիլյամի կարծիքով՝ վերարկուն փոքր-ինչ վառ գույնի է: