ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Երբ ոստիկանության կողմից խախտվում է մարդու անմեղության կանխավարկածը (տեսանյութ)

Երբ ոստիկանության կողմից խախտվում է մարդու անմեղության կանխավարկածը (տեսանյութ)
31.01.2013 | 12:05

Փաստաբանական գրասենյակը Հանրային հեռուստաընկերությունից հերքում է պահանջում

Հունվարի 24-ին, Հանրային հեռուստատեսության «1-02» հաղորդաշարում ցուցադրվել է մի տեսանյութ, որով խախտվել է Սիսիանի բնակիչ, Հայաստանի և ՌԴ քաղաքացի Վոլոդյա Գալստյանի անմեղության կանխավարկածը: Տեսանյութում պատմվում է այն մասին, թե ինչպես Վ.Գալստյանը, ով քրեական գործով կարգավիճակ չի ունեցել և երբեք դատապարտված չի եղել, առանց իր գիտության և համաձայնության հրավիրվել է ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժին: Նկարահանել են նրան` հայտարարելով, թե իբր նա նախկինում դատապարտված ինչ-որ քաղաքացուց խարդախությամբ խոշոր չափի գումար է ստացել: Մինչդեռ, ինչպես Վ. Գալստյանի փաստաբան Սուրեն Մնացականյանն է հավաստում, իր պաշտպանյալը հունվարի 16-ին ոստիկանների հրավերով ներկայացել է բաժին, 10 ժամ պահվել անազատության մեջ` չիմանալով ինչի՞ համար և ի՞նչ հիմունքներով: Իրականում, այդ մեղադրանքը ապացուցված չէ, չունի հիմքեր, իսկ հեռուստաընկերությամբ ցուցադրված ռեպորտաժը` ապատեղեկատվություն է: «Գործում առկա չէ ոչ մի ապացույց՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի, որը կտա թեկուզ թեթևակի կասկած Վոլոդյայի մեղավորություն հարցում: Այն, որ հաղորդաշարում ներկայացնում են, թե իբր Վոլոդիային բերման են ենթարկել, դա նույնպես իրականությանը չի համապատասխանում: Վոլոդյան ինքնակամ է ներկայացել բաժին»,-ասում է տուժողի փաստաբանը: Հարցաքննությունից, նկարահանումներից հետո, Վ. Գալստյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նրան ոստիկանները տեղափոխել են հիվանդանոց, բժշկական օգնություն ստանալուց հետո ազատ է արձակվել և գնացել է տուն: Այնուհետև ոստիկանության հրավերով նա ներկայացել է բաժին և ձերբակալվել:
Վոլոդյա Գալստյանն իրեն մեղավոր չի ճանաչել իր ցուցմունքներում, ընդհակառակը, նա փորձել է պարզաբանել իրեն առաջադրված մեղադրանքները, դրանց իսկությունը: Սակայն դիտելով նշված ռեպորտաժը, այն տպավորությունն է ստեղծվում, թե Վ. Գալստյանի մեղքն արդեն իսկ ապացուցված է, նա իրեն մեղավոր է ճանաչում և հանգամանքները պարզ են: Փաստաբանը հասարակության ուշադրությունը փորձում է ուղղել մի կարևոր կետի վրա` այն է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը տուժողի նկատմամբ կալանքը խափանման միջոց է ընտրել հունվարի 21-ին, իսկ նկարահանումները կատարվել են հունվարի 16-ին, 17-ին, ինչը դիտվում է օրենքի խախտում: «Նախաքննության փուլում, որպես օրենք, ինֆորմացիան գաղտնի է պահվում: Սահմանադրությամբ անձին տրված իրավունքները ոտնահարվում են ամեն քայլափոխի, նույնիսկ՝ հենց ոստիկանության կողմից: Նյութը նայելուց պարզ է դառնում, որ Վոլոդյա Գալստյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կալանավորումն ընտրվել է 21-ին, իսկ 24-ին՝ ցուցադրվել Հանրային հեռուստաընկերության եթերում, այսինքն` նկարահանվել է ավելի վաղ, երբ անձը որպես մեղադրյալ ներգրավված և կալանավորված չի եղել: Դրանով խախտվել է ոչ միայն պաշտպանյալիս սահմանադրական իրավունքը՝ տարածելով ապատեղեկատվություն, այլև ոստիկանության և հանրային հեռուստաընկերության կողմից խախտվել է անմեղության կանխավարկածը` դրանով իսկ արատավորելով մարդու բարի համբավը», -ընդգծել է փաստաբանը:
Ըստ Ս. Մնացականյանի, հերքման պահանջով դիմելու են ՀՀ ոստիկանապետին, գլխավոր դատախազին և Հ1 հեռուստաընկերությանը:
Նշենք նաև`Վոլոդյա Գալստյանը ամուսնացած է, ունի 2 անչափահաս երեխա, ընտանիքի միակ կերակրողն ինքն է: Զբաղվել է օրինական բիզնեսով: Իրեն պատկանող «Սիսիան» ՍՊԸ-ի սեփականատերն է : Ովքեր ճանաչում են նրան` բնութագրում են որպես պարկեշտ անձնավորություն, իսկ այս հաղորդաշարի և ՀՀ ոստիկանության շնորհիվ այսօր հասարակությունը նրան հանցագործ է համարում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Տեսանյութ

Երբ ոստիկանության կողմից խախտվում է մարդու անմեղության կանխավարկածը
Դիտվել է՝ 4954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ