Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

«21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու». Վազգեն Սարգսյան

«21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու». Վազգեն Սարգսյան
27.10.2012 | 13:26

«Ես համոզված եմ, որ մեր երկիրը դառնալու է հզոր, հարուստ պետություն։ 21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու։ Շատ լավ եմ տեսնում, որ բազմաթիվ մարդկանց աչքերի մեջ, ձայնի մեջ, անկախություն բառն արտասանելիս չկա ոգևորություն։ Դա ցավալի է, բայց փաստ է։ Մենք` այս պետության պատասխանատուներս, չպետք է թույլ տանք, որ Անկախությունը, Ազատությունը, Հաղթանակը ժողովրդի համար դառնան սովորական գաղափարներ։ Մենք կկործանվենք, եթե ժողովուրդն սկսի ատել այս գաղափարները»:

Տեսանյութ

Վազգեն Սարգսյանի վերջին ելույթը ԱԺ-ում՝ ահաբեկչությունից րոպեներ առաջ
Դիտվել է՝ 9568

Մեկնաբանություններ